Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սև, խիտ ու ծանր ամպերը, որոնք տարիներ շարունակ կուտակվում էին Հայ առաքելական եկեղեցու անխորտակ Լեռան ստորոտում ու հավատավոր ժողովրդի կամքով ցրվում՝ չնչին վնասներ թողնելով իրենց ետևից, այս անգամ բարձրացել են վեր։ Այլևս ոչ թե ստորոտում են, այլ հասել են լանջերին։ Գագաթները դեռ մաքուր են, բայց վտանգավոր միտումը տեսանելի է անգամ կույրին. նպատակը գագաթն է։

Եկեղեցու դեմ իշխանության կողմից ծրագրված ու հիստերիկ եռանդով իրականացվող պատերազմը մտել է նոր՝ ծայրահեղ վտանգավոր փուլ։ Սա այլևս խոսքերի փոխհրաձգություն չէ։ Սա բաց, համառ ու համակարգված հարձակում է՝ անորոշ ելքով, բայց կանխատեսելի մտադրությամբ։

Ասպատակողների խառնամբոխը ամիսներ շարունակ պաշարել է Սրբությունը՝ հասցնելով ոչ քիչ հարվածներ, բացելով ճաքեր, հավաքելով մի բուռ տիրադավների ու անդուլ սեղմելով պաշարման օղակը։ Չես կարող չզարմանալ այդ ամենի գլխավոր «հրամանատարի» անօրինակ եռանդի վրա. եթե այդ դիվային էներգիան ուղղված լիներ երկրի պաշտպանությանը, տնտեսությանը կամ գոնե օրենքների պահպանմանը, գուցե այսօր այլ իրականության մեջ ապրեինք։

Բայց նա այլ ճանապարհ է ընտրել։

Գոնե կարդար Սահմանադրության 17-րդ հոդվածը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից»։ Սա հռչակագիր չէ, սա պարտադիր կատարման ենթակա սահմանադրական նորմ է։ Իսկ նորմը պարզ է՝ պետությունը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Թե՞ իսկապես մտածում եք, որ նա դա չգիտի։ Իհարկե գիտի։ Պարզապես որոշել է, որ Սահմանադրությունն իր ֆեյսբուքյան էջի չափ ուժ ունի։

Եվ, ահա, հերթական «արարումը». ուղիղ եթերում նա հայտարարում է, թե մասնակցելու է Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվող պատարագին՝ թեմի արդեն պաշտոնանկ արված առաջնորդի հետ։ Սա ոչ թե հավատքի դրսևորում է, այլ բացահայտ քաղաքական սադրանք՝ ուղղված Կաթողիկոսի արդար և օրինական որոշման դեմ։

Որոշումը հստակ է. Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ լիազորությունների չարաշահման ու ճնշումների համար։ Նշանակվել է նոր տեղապահ։

Բայց դա «ձեռք չի տալիս» նրան, ով մշտապես պարտվում է, բայց երբեք իրեն պարտված չի ճանաչում։ Լուրն ստանալուց անմիջապես հետո նա հրապարակային «չեղարկում» է Հայրապետական տնօրինությունը՝ ինքնակամ որոշելով, որ այն ուժ չունի։ Նույն տրամաբանությամբ վաղը կարող է որոշել, որ ջուրը չթրջի, իսկ երկինքը այլևս կապույտ չլինի։

Ժողովուրդն, իհարկե, չկարողացավ չերգիծել. «Սա նույնն է, ինչ Կաթողիկոսը հայտարարի, թե Փաշինյանը վարչապետ չէ, և նրա ազատած պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել»։

Բայց խնդիրը ծիծաղելիից անդին է։ Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ ոտնահարում է։ Սա իշխանության բռնազավթում է՝ ուղղված Եկեղեցու դեմ։

Տեսանելի է՝ նա գնում է «վաբանկ»։ Տեսնում է աշխարհի քաոսը, պատերազմների թոհուբոհը, ուժի իրավունքի քարոզը և, երևի, մտածում է՝ եթե աշխարհում բարոյական օրենքներ չեն գործում, ինչո՞ւ պիտի գործեն իր ղեկավարած երկրում։

Բայց ճշմարտությունը պարզ է. խնդիրը Եկեղեցու «բարենորոգումը» չէ։ Խնդիրը Եկեղեցու՝ որպես հասարակական ու բարոյական հակակշռի վերացումն է։ Ոչ թե հավատքի մաքրում, այլ հեղինակության արժեզրկում։ Ոչ թե բարոյականություն, այլ վերահսկողություն։

Պառակտված Եկեղեցին չի կարող լինել ժողովրդի հենասյունը։ Դա է նպատակը։

Եվ այստեղ մարդու սիրտը այլևս չի ցավում։ Այն պայթում է։ Պայթում է՝ տեսնելով, թե ինչպես է մի մարդ, սեփական խեղկատակ իրականության մեջ փակված, փորձում ղեկավարել մի երկիր, որի արժեքների համար հազարավոր սերունդներ են կյանք տվել, իսկ նա դրանք փոխարինում է «լայքերի» հաշվիչով։

Բայց Եկեղեցին կանգնած է։ Ինչպես լեռը։

Իսկ քպականները կարող են, որքան ուզում են, փորձել հոսանքին հակառակ լողալ՝ վստահ լինելով, որ չեն թրջվի։ Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել։

Եկեղեցու կողքին կանգնելու հարցում ընտրություն չկա։ Այն, ինչ հազարամյակներով է կառուցվել, «լայքերով» չի քանդվում։

Հայոց Եկեղեցին ամուր լեռ է։

Իսկ «վարչապետները» գալիս ու գնում են՝ ջուր կուլ տալով հոսանքին հակառակ լողալու ճանապարհին։

ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում