Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը

«Մեր անկախության 35-րդ տարին է, և մեր  երկիրն ընդգրկված է աշխարհի 110 աղքատ երկրների ցանկում։ Այսօր մեր երկիրն ունի լավարկման ու մեծ բարեփոխման կարիք»,-Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ մինչ այս մեր երկրի բերափոխումներն իրականացվել են ուրիշ օրակարգերի շուրջ։

«Մենք գիտենք, որ մեր երկրի անկախության առաջին 20-28 տարին բարեփոխումները եղել են անվտագային օրակարգի շուրջ, դրանից հետո 7-8 տարին՝ երևի հակասությունների օրակարգի շուրջ, իսկ այդ ընթացքում մենք ունենում էինք մի խնդիր, որ քչերն են նկատում, մարդիկ, որ դա զգում են իրենց վրա։ Դա թուլացող Հայաստանն է, որի բնակչությունը շրջաններից ուղղակի դուրս է գալիս։ Երևանցիները գնում են ԱՄՆ, շրջաններից գնում են Ռուսաստանի Դաշնություն։ Մեր երկրի բնակչութունը կես մլնով քչացել է անկախությունից հետո։ Շարունակում է անկում ապրել»,-իրավիճակը նկարագրեց Նարեկ Կարապետյանը։

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն առաջարկում է 5 տնտեսական քայլ, որն իրականացնելու պարագայում փոխվելու է մեր հայրենքիի կյանքը։

«Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում, պետական համակարգում մինչ այս եղած երկրի ղեկավարները, միշտ պետական ապարատի կողմից են նայել տնտեսությանը, առաջին ղեկավարը, որ կնայի ձեռնարկատերերի, հասարակության անդամի կողմից, կլինի Սամվել Կարապետյանը։ Ամենառաջին քայլը, բոլոր շրջաններում մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր, երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա։ Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, ընտանիքները թողնում են այստեղ, ինչի պատճառով ունենում ենք բազմաթիվ բացասական հետևանքներ։ Այս բոլորի լուծման ճանապարհը պետությունը տվել է սուբսիդիաների տեսքով։ Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին շրջաններում արտադրությունը, արդյունաբերությունն անկում են ապրել։ Մենք ինչ որ տեսնում ենք Երևանում, վարկերի հիրմքով ստեղծված տնտեսություն է, որը չի կարողանա երկար տեմպը պահպանել։ Ի՞նչ ենք մենք առաջարկում, առաջին քայլը, ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում»,-հայտարարեց Ն. Կարապետյանը, ինչին հետևեցին ծափահարություններ։

Բանախոսն ընդգծեց, դրա համար ունեն մշակված քաղաքականություն, որի հիմքում ընկած են  վերարադյունաբերականացումը, ծառայությունների արտահանում և այլն։

Նշենք, որ շնորհանդեսի  շրջանակում նախատեսվում է ծրագրի ներկայացում, ինչպես նաև պանելային քննարկում և հարցուպատասխան՝ տնտեսագետների և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։