Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», - նշել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին։ Երբ ՄԱԿ-ը ողջունել է խորհրդի ստեղծման ծրագիրը 2025 թվականի նոյեմբերին, այն նախատեսված էր որպես միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անցումային վարչակազմ, որը կհամակարգեր Գազայի վերակառուցման ֆինանսավորումը՝ համաձայն Համապարփակ ծրագրի և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։ Սկզբնական ծրագրերի հակառակ՝ Թրամփի նախագիծը դարձել միջազգային կազմակերպություն, որը կարող էր մրցակցել ՄԱԿ-ի հետ, ինչպես նշել էր Financial Times-ը։
Նույն օրն ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցում գրել է. «Ես կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ հավաքվել է՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»։ Միևնույն ժամանակ պիտակ տունը հայտարարել է համաշխարհային առաջնորդներին ուղղված հրավերների մասին։ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ հրավերների մեջ ներառված է կազմակերպության նպատակն ուրվագծող կանոնադրություն՝ «կայունության խթանում, առողջ և օրինական կառավարման վերականգնում և կայուն խաղաղության ապահովում հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում»։
Հիշեցնենք, որ Թրամփը հրավերի նամակներ է ուղարկել մի շարք երկրի ղեկավարների՝ այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Ուզբեկստանի:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին