Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Լավրովն անցել է կոշտ զգուշացումների

Կրեմլի պաշտոնական քարոզիչներ Սոլովյովի և Դուգինի՝ Հայաստանի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո երեկ ոչ պակաս կոշտ հայտարարությունների է անցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ճիշտ է՝ դիվանագիտական ձևակերպումներով, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված «հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում։ Ասուլիսում լրագրողներից մեկը նշել է, որ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը մեծ մասամբ ներկայացվում է որպես Ռուսաստանից բխող «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքար։ Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջերս թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ խոսնակը չեն հերքել, որ Հայաստանի դեմ ուղղված «հիբրիդային սպառնալիքները» իբր բխում են նաև Ռուսաստանի կողմից։ «Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։

ԵՄ-ի հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն փող է տալիս դրա համար․ վերջերս խոսվեց 15 մլն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հատուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար», — նշել է ՌԴ արտգործնախարարը։ Նա անդրադարձել է նաև ԵՄ—ԵԱՏՄ դիլեմային՝ նշելով, թե այդ հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան՝ ըստ իր չափանիշների։ Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունները բավական լուրջ են, և հայկական կողմը պետք է առավելագույն զսպվածություն ու զգուշավորություն դրսևորի։

Տաթևիկ Մուրադյան