Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին
Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին։
The New York Times-ը, որ ծանոթացել է խորհրդի կանոնադրությանը, գրում է՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Մեկ միլիարդ դոլար վճարելու մասին լուրը ավելի վաղ հայտնել էր նաև Bloomberg-ը, սակայն մի շարք երկրների ղեկավարներ արդեն իսկ հերքել են այդ տեղեկությունը։ Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։
Ներկայումս գործող միջազգային խոշոր կազմակերպությունների նկատմամբ Դոնալդ Թրամփի ունեցած թերահավատությունը կամ, ավելի ճիշտ, գրեթե թշնամական վերաբերմունքը որևէ մեկի մոտ հարցեր չի առաջացնում, և ըստ էության այդ «Խաղաղության խորհուրդը» Միացյալ Նահանգների նախագահն օգտագործելու է նոր համաշխարհային կազմակերպություն ստեղծելու, այդ կերպ Միավորված ազգերի կազմակերպության դերը նսեմացնելու համար, առավել ևս որ Միացյալ Նահանգները դուրս են գալիս հիմնական միջազգային կազմակերպություններից և փորձում ստեղծել միաբևեռ աշխարհ, որտեղ հեգեմոնը լինելու է միայն Միացյալ Նահանգները։
Եվ այս առումով Հայաստանի և Ադրբեջանի միացումը կարող է թշնամաբար ընդունվել տարբեր գերտերությունների և տարածաշրջանային տերությունների կողմից, որոնք ոչ միայն չեն ցանկանում Միավորված ազգերի կազմակերպության դերի թուլացում, այլ նաև միաբևեռ աշխարհ, և սա ավելի շուտ ռիսկեր է առաջացնելու մեր տարածաշրջանի համար, քան օգուտներ է տալու։
Սուրեն Կիրոկոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի