«Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել Հայաստանում
Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Մեր Ձևով» շարժման և գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված «5 քայլ դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Կազմակերպիչների ներկայացմամբ՝ ծրագրի հիմքում դրված են այն կառուցվածքային բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի կայուն զարգացման և տնտեսական վերակառուցման համար։
Փաստի հետ զրույցում գյուղատնտեսության մասնագետ Հարություն Մնացականյանը նշել է, որ «Մեր Ձևով» շարժումը ձևավորում է ապագայի տեսլական՝ հիմնված պետության և հասարակության այսօրվա իրական կարիքների վրա։ Նրա խոսքով՝ շարժման շրջանակում իրականացվող աշխատանքները բաժանված են մի քանի հիմնական ուղղությունների՝ տնտեսություն, քաղաքականություն, գյուղատնտեսություն և սոցիալական ոլորտ, ինչը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել առկա խնդիրների մասին և առաջարկել իրատեսական լուծումներ։
Մնացականյանի խոսքով՝ արդեն իսկ առկա են առաջին արդյունքները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել ծրագրի արդյունավետությունը և զարգացման ներուժը։ Նա ընդգծել է, որ շարժման ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Հայաստանի մարզեր, անմիջական շփման մեջ են տեղի բնակչության հետ և խորապես տեղեկացված են մարդկանց առօրյա խնդիրներին ու սպասումներին։
Փորձագետի գնահատմամբ՝ ներկայացված ծրագիրը հիմնված է այն գործոնների վրա, որոնք կարող են իրականում բարելավել կյանքի որակը Հայաստանում։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի բազմամյա փորձը բիզնեսի ոլորտում հնարավորություն է տալիս խորքային վերլուծել երկրի տնտեսական մարտահրավերները և առաջարկել արդյունավետ մեխանիզմներ, որոնք կարող են Հայաստանը դուրս բերել զարգացման փակուղուց։
Ծրագրով նախատեսվում է երկրում շուրջ 300 հազար աշխատատեղի ստեղծում՝ ինդուստրիալիզացիայի քաղաքականության միջոցով, փոքր բիզնեսի ազատում հարկերից, ինչպես նաև վրացական փորձի կիրառում դեղագործական ոլորտում։ Մասնավորապես, նախատեսվում է անցում ERP համակարգին, ինչը կնվազեցնի արտադրական ծախսերը, կօպտիմալացնի գնումների գործընթացը և կհանգեցնի շահագործման ծախսերի կրճատման։ Այս քայլերի արդյունքում, ըստ ծրագրի հեղինակների, Հայաստանում դեղերի գները կարող են նվազել շուրջ 20 տոկոսով։
Նախաձեռնությունը ներառում է նաև մարզերում գյուղատնտեսական արտադրանքի պատրաստման կայանների ստեղծում, ինչը կթեթևացնի գյուղացիների բերքահավաքի հետ կապված խնդիրները և կապահովի նրանց անհրաժեշտ պարարտանյութերով։ Բացի այդ, մշակվել է երիտասարդ և բազմանդամ ընտանիքների բնակարանային ապահովման ներդրումային ծրագիր, որը նախատեսում է կառուցապատող ընկերությունների մասնակցություն։ Պետության կողմից անվճար հողատարածքների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, ջրի և գազի տրամադրման դիմաց կառուցապատողները պարտավորվում են առաջարկել մատչելի բնակարաններ նշված ընտանիքներին։
Հարություն Մնացականյանի համոզմամբ՝ ծրագիրը լիովին իրագործելի է և հաշվարկված է հինգ տարվա համար։ Նրա վստահեցմամբ՝ արդեն հաջորդ տարում երկրի բնակչությունը կզգա շոշափելի դրական փոփոխություններ, եթե ծրագիրը սկսի փուլ առ փուլ իրականացվել։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի