Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից դուրս մղված Հռիփսիմե Հունանյանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ փորձաքար է դարձել բոլոր քպականների համար։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ նախօրեին Հռիփսիմե Հունանյանին կանչել են ՔՊ վարչություն, լուրջ ճնշումներ գործադրել, դատափետել ՔՊ-ն հեղինակազրկելու համար, պարտադրել հրաժարականի դիմում ներկայացնել։ Նաև՝ հրաժարվել ՔՊ համամասնական ընտրացուցակով առաջադրվելուց։

Ընդ որում, սայթաքած տիկնոջ համար չափազանց ծանր իրավիճակ են ստեղծել, հոգեկան լուրջ ապրումների հասցրել։ Եվ երեկ նույնիսկ շտապօգնություն է ժամանել խորհրդարան՝ վերջինիս ուշքի բերելու համար։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հունանյանը երբևէ որևէ խնդիր չի ունեցել իր կուսակիցների հետ, շատերի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, իսկ արդեն հրաժարականի դիմում պարտադրելուց հետո կուսակիցները կարծես անհետացել են նրա կողքից։ Այժմ «Քաղպայմանագրում» էլ չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորները հասկանում են, որ ցանկացած թեթև սայթաքման համար Փաշինյանը, առանց սեթևեթանքների, իրենց փուռը կտա, կհեռացնի, SMS կգրի կամ էլ կպարտադրի լքել ունեցած պաշտոնը։

Եվ այժմ «Քաղպայմանագրում» փորձում են հասկանալ՝ ի՞նչ է, ի վերջո, տեղի ունենալու իրենց հետ։ Շատերը չեն էլ բացառում, որ կարող են չառաջադրվել խորհրդարանական ընտրություններում, հատկապես որ ընտրացուցակում առաջադրվելու՝ ՔՊ-ի ներդրած նոր մեխանիզմը լուրջ բարդություններ է ստեղծելու բոլոր պատգամավորների համար։ Ի դեպ, սա հրաշալի առիթ կարող է դառնալ ընդդիմության համար՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու, գործող շատ պատգամավորների հետ համաձայնության հասնելու նպատակով։

ՔՊ պատգամավորներն այժմ մի վերջին շանս ունեն՝ պահպանելու իրենց դեմքը և ապագայում պատասխան չտալու իրենց կատարածի համար, եթե ի վերջո հասկանան, որ Փաշինյանը ոչ թե իրենց փրկիչն ու տիրակալն է, այլ պարզապես սովորական մի բռնապետ, որից օր առաջ հարկավոր է ազատվել։

Տիգրան Գուլքանյան