Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Տարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ

Հայ առաքելական եկեղեցու Մասսյացոտնի թեմի շուրջ տարօրինակ և ապօրինի գործողությունները շարունակվում են։ Միայն մեկ քահանայի հետ կապված միջադեպն արդեն իսկ վկայում է փաշինյանական իշխանության՝ ամեն գնով ապօրինությունների գնալու ցանկության մասին։ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, թե միանում է իր առաջնորդի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։ Հերքելով իր վրա հնարավոր ճնշումները՝ արդեն երեկ նույն քահանան մեկ այլ գրառում արեց։

«Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները»,– գրել էր քահանան՝ փաստացի, առանց այլևայլության, ակնարկելով, որ իր վրա արտաքին ճնշումներ են գործադրել։

Դատարանի որոշմամբ թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իշխանության աջակցությամբ շարունակում է հետապնդումները թեմի քահանաների նկատմամբ, ընդ որում՝ միացել են նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԱԾ աշխատակիցներ, իրավապահներ, որոնք պարբերաբար այցելում են քահանաներին, ահաբեկում՝ պարտադրելով միանալ Գևորգ եպիսկոպոսին և հավատարմություն հայտնել նրան։

Իրավապահ համակարգը, իհարկե, ապօրինի ոչինչ այստեղ չի տեսնում, ընդհակառակը՝ իրենք էլ դարձել են փաշինյանական ապօրինությունները լեգիտիմացնող կառույց, բայց և Հայ առաքելական եկեղեցու դեմ այս ճնշումները վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվեն հենց Հայ առաքելական եկեղեցու և հավատավոր հոտի հաղթանակով, հակառակ պարագայում Փաշինյանը բարենորոգման անվան տակ վերջնականապես կարող է կործանել եկեղեցին։

Լուիզա Բադալյան