Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Արսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը դադարեցրել է իր լիազորությունները։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա հայտնել է, որ դադարեցնում է լիազորությունները նախարարի տեղակալի պաշտոնում՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, նախկին նախարար, ներկայումս ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանին և նախարարության աշխատակազմին, սակայն որևէ բառ չկա գործող նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ։

Թորոսյանը նախարարի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի օգոստոսի 27-ին։ Դրանից հետո՝ վկայակոչելով մեր աղբյուրներին, հայտնել էինք, թե Թորոսյանը նախարարությունում տհաճ և անդուր մթնոլորտ է ստեղծել, որի պատճառով շատերը հեռանալու են նախարարությունից։ Ընդ որում՝ կանխատեսել էինք, որ նշանակված փոխնախարարների մեծ մասը կհեռանա այդ պաշտոնից։ Սեպտեմբերի 24-ին արդեն պաշտոնանկ արվեց նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, նոյեմբերին էլ՝ Աննա Ժամակոչյանը։ Դավիթ Խաչատրյանը փաստացի երրորդ փոխնախարարն է, որը լքում է Թորոսյանի ղեկավարած նախարարությունը։

Նախկին փոխնախարարներից առայժմ պաշտոնավարում է միայն Տաթևիկ Ստեփանյանը։ Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս թերևս հաջողվել է ջերմ հարաբերություններ ստեղծել Թորոսյանի հետ և առայժմ պահպանել իր պաշտոնը, սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի նրան ևս դուրս մղեն։ Թորոսյանը ցանկանում է փոխնախարարների, վարչության պետերի և այլ բարձր պաշտոնների նշանակել բացառապես իրեն հավատարիմ և քծրանքով առաջ գնացող պաշտոնյաների՝ հրաժարվելով աշխատել բոլոր այն անձանց հետ, ովքեր ունեն սեփական կարծիք։

Առավել ևս, որ գործող նախարարի ոչ կոմպետենտության պատճառով նախարարության հին ու նոր աշխատակիցները հայտնվել են տհաճ վիճակում և փորձում են դուրս պոկվել այդ մթնոլորտից։

Արմինե Թանդիլյան