Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը
Չինաստանի էներգետիկայի պետական վարչությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Չինաստանում կառուցվել է էլեկտրամոբիլների (EV) լիցքավորման կայանների աշխարհի ամենախոշոր ցանցը, որը կարող է բավարարել էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավելի քան 40 միլիոն ավտոմեքենաների լիցքավորման կարիքները:
Գործակալության տվյալներով՝ երկրում լիցքավորիչների ընդհանուր թիվը 2025 թվականի վերջին հասել է 20.092 միլիոն միավորի, հաղորդում է «Սինհուա»-ն։
Գերատեսչությունում նշել են, որ Չինաստանի լիցքավորման ենթակառուցվածքների ընդլայնումը զգալիորեն արագացել է 2025 թվականին և ընդամենը 18 ամիս է պահանջվել՝ երկրում լիցքավորման սարքերի քանակը 10 միլիոնից 20 միլիոն միավորի հասցնելու համար:
Յուրաքանչյուր առանձին հանրային լիցքավորման սարքի միջին հզորությունը կազմել է 46,5 կՎտ՝ տարեկան կտրվածքով աճելով 33 տոկոսով:
Չինաստանի արագընթաց մայրուղիների սպասարկման գոտիների ավելի քան 98 տոկոսում տեղադրվել է 71,500 լիցքավորման սյունակ։ Ընդ որում, պրովինցիալ մակարդակի 19 վարչական միավորներում բոլոր բնակավայրերն ապահովվել են լիցքավորման սարքերով, հայտնել են գերատեսչությունում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի