Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին

Վերջին օրերին իշխող քաղաքական ուժի անհանգստությունը դժվար է չնկատել։ Պատճառը մեկն է՝ «Մեր Ձևով» շարժման ակտիվացումը և դրա շուրջ ձևավորվող հանրային հետաքրքրությունը։ Հունվարի 20-ին Երևանում կայացած գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո իշխանական թիմը ամբողջ կազմով լծվել է այնտեղ հնչած մտքերի քննադատությանը՝ փորձելով կասկածի տակ դնել ներկայացված տեսլականը։


Շնորհանդեսին մասնակցում էին տնտեսագետներ և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Ներկայացված ծրագիրը միտված էր Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի խորքային պատճառների վերացմանը։ Ըստ մասնագետների՝ խոսքը ոչ թե հերթական հայտարարությունների, այլ համակարգային մոտեցման մասին էր, որը շեշտադրում էր արդյունաբերության զարգացումը և արտահանմանը միտված ոլորտների խթանումը։


Ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, ակնհայտորեն հանգիստ չի տալիս գործող իշխանությանը։ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը վերաարդյունաբերականացման միջոցով կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ այսօր երկիրը հիմնականում ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և իրական արտադրություն։ Նա նշել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին։


Այս հայտարարություններին արձագանքել են նաև շարժման անդամները։ Ռուբեն Մխիթարյանը սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ երեք հարյուր հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումները նյարդայնացնում են իշխանության ներկայացուցիչներին։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունները հպարտանում են իրենց ստեղծած աշխատատեղերով, ապա պետք է պատասխան տան, թե ինչու է աղքատության մակարդակը, հատկապես Շիրակի մարզում, հասնում շուրջ քառասուն տոկոսի, ինչու մարդիկ դժվարությամբ են վճարում կոմունալ ծախսերը և չեն կարողանում ապահովել արժանապատիվ կյանք։ Նա ընդգծել է, որ գործող իշխանության հաշվետվություններում նշված աշխատատեղերը հաճախ գոյություն ունեն միայն թղթի վրա, մինչդեռ շարժումը նպատակ ունի իրական փոփոխությունների։


Հունվարի 22-ին Նարեկ Կարապետյանը հրապարակմամբ նշել է, որ երեք օրում պետական բյուջե կփոխանցվի շուրջ մեկ միլիարդ դրամ հարկ, իսկ այդ ամսվա ընթացքում շուրջ քսան հազար թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները չեն ուղղվի պարգևավճարների, այլ կծառայեն հանրային իրական կարիքներին։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր Ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Նորաստեղծ քաղաքական ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։


Ակնհայտ է, որ իշխանության սուր արձագանքը պայմանավորված չէ միայն քննադատությամբ։ Այն ավելի շուտ վկայում է քաղաքական նոր ուժի նկատմամբ վախի մասին, որը խոսում է տնտեսության, աշխատատեղերի և սոցիալական արդարության մասին ոչ թե կարգախոսներով, այլ թվերով և պատասխանատվությամբ։ «Մեր Ձևով» շարժման շուրջ ձևավորվող գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մի զգալի հատված սպասում է այլընտրանքի, որը կարող է խոստումներից անցնել գործի և ձևավորել իսկապես ուժեղ Հայաստան։