Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

«Հանրապետությունը» կգնա միայնակ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում երեկ որոշվել է, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նշելով, որ նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

Ամիսներ շարունակ մամուլը և փորձագետները փորձում էին կանխատեսումներ անել՝ ի վերջո հայաստանյան հաստիքային արևմտամետ ուժերը խորհրդարանական ընտրությունների կգնա՞ն մեկ միասնական դաշինքով, թե՞ առանձին-առանձին՝ այդպես ջլատելով սեփական ընտրազանգվածը։ Փաստացի, «Հանրապետություն» կուսակցությունը իր այս հայտարարությամբ ակնարկում է, որ ընտրություններին մտադիր են մասնակցել միայնակ, առանց այլ ուժերի։ Լավագույն դեպքում կարող են տարբեր քաղաքական ուժերի, օրինակ՝ «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես և քաղհասարակության ներկայացուցիչներին ընդգրկել իրենց համամասնական ընտրացուցակում՝ նրանց ևս խորհրդարան տանելով։ Այդուհանդերձ, արևմտամետների ճամբարում առկա հավակնությունները, ինչպես նաև լուրջ տարաձայնությունները խոսում են այն մասին, որ նրանք ընտրությունների կգնան առանձին։

Սա, ի դեպ, բոլորովին չի բխում գործող իշխանությունների շահերից, որոնց միակ դաշնակիցը մնացած Արամ Սարգսյանն ու Արման Բաբաջանյանը կարող են պարզապես դուրս մնալ խորհրդարանից և այդ դեպքում շատ ավելի կամրապնդվի ընդդիմության դիրքերը։ Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը 3․9 % քվե էր ստացել, և այժմ Արամ Սարգսյանին թերևս թվում է, թե իրեն կհաջողվի միայնակ հաղթահարել 4 տոկոսի սահմանագիծը և անցնել խորհրդարան։ Այդ դեպքում ոչ թե գործընկերների կտանեն Ազգային ժողով, այլ սեփական թիմով ներկայացված կլինի այնտեղ։ Իհարկե, սա ավելի շուտ ինքնախաբեություն է, քան լուրջ հաշվարկ։ Փաշինյանի կույրաղիքը դարձած «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես և մյուս արևմտամետները, բավարար հեղինակություն չունեն, որպեսզի կարողանան խորհրդարան անցնել՝ հաղթելով ընդդիմության տարբեր թևերի, բայց և հստակ հասկանում են, որ դաշինքով գնալու դեպքում իրենց վիճակն ավելի բարդ կլիներ։

Հիշեցնենք, խորհրդարան անցնելու համար գործում է, դաշինքների դեպքում գործում է 7%, կուսակցությունների դեպքում՝ 4% նվազագույն սահմանաչափ։ Ուստի և «Հանրապետություն» կուսակցության որոշումը՝ գնալ միայնակ կամ էլ իրենց հետ տանել այլ կուսակցությունների և քաղգործիչների, շատ ավելի շուտ վկայում է, որ այս ուժերը պարզապես ցանկանում են խորհրդարան անցնել՝ հաղթահարելով նվազագույն շեմը և փոքր խմբակցություն ստեղծել։

Լուիզա Բադալյան