Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Ընտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվին

Հունվարի 23-ին Ազգային ժողովում կայացած արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերաբերում են դիտորդական առաքելությունների գործունեությանը, հավատարմագրման կարգին, ֆինանսավորման բացահայտմանը, ինչպես նաև դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այցելուների վարքագծի սահմանափակումներին։

Օրինագիծը ներկայացրեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պնդելով, որ գործող օրենսգիրքը չի ապահովում դիտորդների քաղաքական չեզոքության և անկողմնակալության պատշաճ վերահսկում, իսկ փոփոխությունների ընդունումը հրատապ է՝ հաշվի առնելով 2026 թվականի հունիսին սպասվող ընտրական գործընթացները։ Սակայն օրինագծի ընդունման ընթացակարգը և բովանդակությունը լուրջ քննադատության արժանացան ընդդիմության կողմից։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանում արձանագրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ծայրահեղ արագությամբ՝ առանց նախնական ծանուցման, առանց ողջամիտ ժամկետի և առանց որևէ բովանդակային քննարկման։ Նրա խոսքով՝ չեն հրավիրվել և չեն լսվել այն դիտորդական կազմակերպությունները, որոնք վերջին ընտրություններում հանդես են եկել անաչառ գնահատականներով, չեն քննարկվել առաջարկները ընդդիմության, անկախ հասարակական հատվածի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ համակարգի շրջանակում, որոնք Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մաս են կազմում։

Մինասյանի գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները միտված են իշխանությանը հարմար դիտորդական համակարգ ձևավորելուն։ Նա ընդգծեց, որ նոր կարգավորումները հնարավորություն են տալիս զրկել դիտորդական առաքելության կարգավիճակից այն անձանց և կազմակերպություններին, որոնց գնահատականները կամ հրապարակային խոսքը կարող են քննադատական ընկալվել իշխանության կողմից և ներկայացվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Բացի այդ, ֆինանսավորման բացահայտման պահանջը, ըստ նրա, կարող է օգտագործվել որպես զտման գործիք, երբ թեկնածուի կամ նրա հետ որևէ կերպ առնչվող անձի հետ նույնիսկ անուղղակի կապի առկայությունը դառնում է դիտորդական գործունեությունից զրկվելու պատճառ։ Արծվիկ Մինասյանը նաև արձանագրեց, որ իշխանական մեծամասնությունը կամայականորեն է մեկնաբանում միջազգային կառույցների մոտեցումները՝ դրանք օգտագործելով սեփական քաղաքական որոշումները հիմնավորելու համար։

Նրա խոսքով՝ դիտորդների կարգավիճակին վերաբերող նորմերը ընտրական օրենսդրության առանցքային բաղադրիչներից են, և դրանց փոփոխությունը մի քանի ամիս առաջ սպասվող ընտրություններից առաջ, առանց լայն քննարկման, հակասում է ժողովրդավարական նվազագույն չափանիշներին։ Ընդդիմության գնահատմամբ՝ տեղի ունեցողը հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանական վերահսկողության տակ առնելու և հնարավոր ընտրախախտումները իրավական դաշտում «նորմալացնելու» ուղղությամբ։

Այս դիրքորոշումը, ըստ Մինասյանի, պետք է դառնա թե՛ տեղական, թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրության առարկա։ Այս համատեքստում առանձնակի նշանակություն են ստանում այն փորձագիտական եզրակացությունները, որոնց համաձայն գործող իշխանությունները արտաքին ազդեցությունների վերաբերյալ եվրոպական քննարկումները փորձում են ներմուծել ներքին քաղաքական դաշտ՝ դրանք վերածելով վերահսկողության և սահմանափակումների արդարացման գործիքի։

Քննադատների կարծիքով՝ այդ կերպ լռեցվում են ընդդիմադիր ձայները, ընտրություններից առաջ «մաքրվում» է դաշտը, իսկ այս ամենը ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանության միջոց։ Իրականում, սակայն, նման քաղաքականությունը հակադրվում է հենց այն ժողովրդավարական արժեքներին, որոնց պաշտպանության մասին խոսվում է, և նպաստում է իշխանության կենտրոնացմանն ու ճնշումների խորացմանը։