Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Ժողովրդավարական արժեքների հիմնադիրները լռում են

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում իշխող քաղաքական ուժի ձգտումը ընտրական դաշտը հարմարեցնել սեփական քաղաքական շահերին։ Ժողովրդավարական ուղի ընտրած ուժը, հղում անելով եվրոպական օրակարգերին և արտաքին ազդեցությունների մասին քննարկումներին, իրականում ընտրում է վերահսկման և սահմանափակման ճանապարհը՝ փորձելով ապահովել իր վերարտադրությունը։ Եվրոպայի լուռ կամ կույր իրականության պայմաններում իշխանությունը փորձում է ամեն կերպ փակել հնարավոր ռիսկերը՝ ընտրություններից առաջ ամրացնելով վարչական լծակները։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով փոփոխություններ ընդունեց Ընտրական օրենսգրքում։ Փոփոխությունները հիմնականում ուղղված են ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության սահմանափակմանը։ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել, քննարկվել և ընդունվել է արտահերթ նիստում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն փոփոխությունների բովանդակության, այլև դրանց ընդունման լեգիտիմության և իրական նպատակների շուրջ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով հունվարի 23-ին արտահերթ նիստում ընդունված օրինագծին, նշում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների ժամանակագրությունը բացահայտորեն հակասում է միջազգային ընդունված մոտեցումներին։ Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ ընտրական օրենսդրության հիմնարար փոփոխությունները պետք է իրականացվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների համար խաղի կանոնները լինեն կանխատեսելի, կայուն և հավասար։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև ԵԱՀԿ ուղեցույցներում, որտեղ շեշտվում է, որ վերջին պահին ընդունված փոփոխությունները խաթարում են ընտրական վստահությունը և կարող են դիտվել որպես վարչական միջամտության գործիք։

Սուրենյանցի գնահատմամբ՝ այս դեպքում փոփոխությունները ոչ միայն կատարվել են չափազանց ուշ, այլև հապշտապ՝ շրջանցելով հանրային և մասնագիտական քննարկումների ինստիտուտը։ Սա ընտրական իրավունքի տեսանկյունից բարձր ռիսկային գործելակերպ է և վկայում է ոչ թե համակարգի կատարելագործման, այլ վերահսկողության խստացման նպատակների մասին։ Առանձնակի մտահոգիչ է դիտորդական կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության պահանջի կիրառման տրամաբանությունը։ Եթե այդ չափանիշը չունի հստակ իրավական սահմանումներ, այն վերածվում է սուբյեկտիվ գնահատման և կամայական կիրառման գործիքի։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիտորդական առաքելությունների հիմնական գործառույթը ընտրական խախտումների արձանագրումն է, դրանց հրապարակային ներկայացումը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ Եթե դիտորդի կողմից խախտման մասին բարձրաձայնումը կարող է որակվել որպես քաղաքական դիրքորոշում, ապա դիտորդական ինստիտուտը փաստացի զրկվում է իր բովանդակային էությունից։ Այս պայմաններում ձևավորվում է ֆիլտրող մեխանիզմ, որի նպատակը ոչ թե ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացումն է, այլ հանրային վերահսկողության թուլացումը։

Դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը մեկուսացված քայլ չէ։ Այն տեղավորվում է ավելի լայն քաղաքական համատեքստի մեջ, որտեղ զուգահեռաբար նկատվում են քաղաքական ճնշումների խորացում, ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման ընդլայնում, սոցիալական արդարության սկզբունքների հետ անհամատեղելի պարգևավճարների ցուցադրական բաշխում և պետական ու վարչական ապարատի աճող քաղաքական մոբիլիզացիա։ Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ թե որպես ազատ քաղաքական մրցակցության կամ հանրային վստահության վերականգնման միջոց, այլ որպես կառավարվող և վերահսկվող գործընթաց։

Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առաջիկա ընտրություններում չի հենվում հանրության վստահության վրա։ Ընտրությունների նկատմամբ վստահության ամրապնդման փոխարեն շեշտը դրվում է վարչական լծակների, վերահսկողության սահմանափակման և բյուրոկրատական միջամտության վրա։ Եթե իշխանությունն իսկապես վստահ լիներ հասարակության աջակցությանը, չէր սահմանափակի անկախ դիտորդներին, չէր փոխի ընտրական կանոնները վերջին պահին և չէր խուսափի հանրային ու մասնագիտական քննարկումներից։

Այսօր Հայաստանի գործող իշխանությունները Եվրոպայում ընտրությունների վրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ քննարկումները օգտագործում են որպես ներքին սահմանափակումների հիմնավորում։ Այդ կերպ լռեցվում են քննադատները և ամբողջ ընդդիմադիր դաշտը՝ ընտրություններից առաջ քաղաքական տարածքը հնարավորինս մաքրելու նպատակով։ Թեև այս ամենը արդարացվում է եվրոպական քննարկումներով, իրականում այն հակասում է ժողովրդավարության այն արժեքներին, որոնց պաշտպանության մասին Եվրոպան մշտապես հայտարարում է։

Արդյունքում Հայաստանում բռնաճնշումները շարունակվում են ժողովրդավարության անվան տակ, իսկ դրանց մի մասը փաստացի լեգիտիմացվում է արտաքին քաղաքական հռետորաբանությամբ։ Ժողովրդավարական արժեքների հիմնադիրների լռությունը վերածվում է անուղղակի աջակցության այն գործելակերպին, որը վտանգի տակ է դնում ազատ ընտրությունների, հանրային վերահսկողության և քաղաքական վստահության վերջին հիմքերը։