Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Վիդեո

Իդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համար

Իդրամը և IDBank-ը շարունակում են շուրջ երկու տարի առաջ մեկնարկած ֆինանսական գրագիտության արշավը։ Այս տարվա առաջին հանդիպումն անցկացվեց առցանց ձևաչափով՝ ՌոբոՏոն մրցույթի 8-10 տարեկան մասնակիցների հետ։ Սա կրտսեր տարիքային խմբի հետ վեբինարի առաջին փորձն էր, որի ընթացքում երեխաները ծանոթացան ֆինանսական կարևոր հասկացությունների՝ բյուջետավորման, խնայողությունների և նպատակային ծախսելու կարևորությանը, ինչպես նաև քննարկվեցին թվային միջավայրում զգուշավոր լինելու կանոնները։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ «Դեռևս անցած տարի Mind centre-ի կողմից իրականացվեց ՌոբոՏոն մրցույթը, որին մասնակցեց շուրջ 200 երեխա, և Իդրամը միջոցառման աջակիցների շարքում էր։ Կար նաև պայմանավորվածություն, որ մասնակից երեխաների համար մենք կանցկացնենք  վեբինարներ ու ֆինանսական գրագիտության թեմայով հանդիպումներ։ Եվ ահա այսօր կայացավ մեր առաջին դասը։ Շատ ուրախալի է, որ երեխաներն ակտիվ էին, հարցեր էին ուղղում, օրինակներ էին բերում և բավականին տեղեկացված էին, օրինակ, զեղծարարության տեսակներից, ֆինանսական հասկացություններից և այլն։ Մենք շարունակաբար կազմակերպում ենք նման հանդիպումներ տարբեր տարիքային խմբերում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, քանի որ մեր սոցիալական պատասխանատվության գլխավոր ուղղություններից մեկը հենց ֆինանսական ու թվային գրագիտությունն է»։

IDBank-ի և Իդրամի համատեղ «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ