Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ

Ժողովրդավարական արժեքների մասին բարձրաձայն խոսողներն այսօր լռում են այն պահին, երբ այդ նույն արժեքները կոպտորեն խեղաթյուրվում են Հայաստանի ներսում։ Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխող քաղաքական ուժը փորձում է ընտրական խաղի կանոնները հարմարեցնել սեփական քաղաքական շահերին՝ ստեղծելով իր քիմքին համապատասխան ընտրական օրենսգիրք։

Ժողովրդավարական ուղի ընտրած լինելու մասին հայտարարող իշխանությունը, հենվելով Եվրոպայում ընթացող քննարկումների վրա կամ օգտվելով եվրոպական լռությունից, փորձում է ամեն կերպ ապահովել սեփական վերարտադրությունը՝ փակելով մրցակցային դաշտը և սահմանափակելով վերահսկող մեխանիզմները։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով ընդունեց փոփոխություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են ընտրական գործընթացի վերահսկմանը։ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ընտրությունների ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։ Այս մոտեցումը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն բովանդակային, այլև իրավական և քաղաքական տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով ընդունման արագացված ընթացակարգը և հանրային քննարկումների բացակայությունը։

Գործող իշխանությունները իրենց քայլերը փորձում են հիմնավորել Եվրոպական միությունում ընտրությունների վրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ ընթացող քննարկումներով՝ այդ թեման օգտագործելով որպես ներքին ճնշումների արդարացում։ Այս տրամաբանությամբ ցանկացած քննադատություն կամ դիտորդական ակտիվություն կարող է ներկայացվել որպես քաղաքական կողմնակալություն և, ըստ այդմ, վերածվել պատժելի արարքի։

Այս մեխանիզմի կիրառմամբ իշխանությունը փաստացի լռեցնում է ոչ միայն դիտորդական կազմակերպություններին, այլև ընդհանրապես ընդդիմադիր ձայները՝ ընտրություններից առաջ ամրացնելով վերահսկողությունը և մաքրելով քաղաքական դաշտը անցանկալի դերակատարներից։ Արտաքուստ դա ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն, մինչդեռ իրականում գործ ունենք ընտրովի մոտեցման և վերահսկողության գործիքների թուլացման հետ։

Թեև այս ամենը փորձ է արվում արդարացնել եվրոպական քննարկումներով, իրական արդյունքը հակառակն է։ Նման քայլերը ոչ թե պաշտպանում են ժողովրդավարությունը, այլ աստիճանաբար ամրապնդում են բռնատիրական կառավարման մոդելը՝ ուղղակիորեն հակադրվելով այն արժեքներին, որոնք Եվրոպական միությունը տարիներ շարունակ հայտարարում է որպես իր արտաքին քաղաքականության հիմք։

Արդյունքում Հայաստանում շարունակվում են քաղաքական և քաղաքացիական սահմանափակումները, որոնք մասամբ ստանում են լռելյայն հավանություն կամ անուղղակի արդարացում արտաքին հարթակներում։ Իսկ ժողովրդավարական արժեքների հիմնադիրները, որոնց անունից այս ամենը ներկայացվում է, շարունակում են լռել...