Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Հայկ Սարգսյանի դեմ կարող են քրգործ հարուցել

Խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հետապնդումներ է սկսելու ոչ միայն ընդդիմության և անհնազանդ հոգևորականների, այլև նույնիսկ սեփական նախկին ու ներկա կուսակիցների դեմ, որպեսզի վերջիններիս կարողանա իր բռի մեջ պահել։ Մեր տեղեկություններով՝ հանձնարարություն է իջեցվել իրավապահ մարմիններին և դատախազությանը՝ թարմացնելու բոլոր նախկին գործերը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող պատգամավորների դեմ, վերջիններիս հնազանդ պահելու համար կոմպրոմատներ ունենալու նպատակով։

Քրեական գործեր են հարուցվում նաև այն անձանց դեմ, ովքեր տարբեր պատճառներով չեն հայտնվելու ՔՊ նախընտրական ցուցակում, որպեսզի վերջիններիս «լեզուն չափազանց չերկարի»։ Մասնավորապես, ներկայումս նյութեր են նախապատրաստում «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Սարգսյանը, հիշեցնենք, ՔՊ վարչության որոշմամբ դուրս էր մնացել նախընտրական ցուցակից և, թեև բողոքարկել էր այդ որոշումը, որևէ հաջողության չէր հասել։

Այժմ էլ նա հայտարարում է, թե ցանկություն չունի հանդիպելու ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ էլ ընդգրկվելու ընտրական ցուցակում։ Փոխարենը Հայկ Սարգսյանը տարբեր հայտնի անձանց հետ իրականացնում է բարեգործական և սոցիալական ծրագրեր, ինչը մտահոգել է կուսակիցներին․ նրանք կարծում են, որ վերջինս քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի և կարող է համագործակցել որևէ ընդդիմադիր ուժի հետ, ինչպես նաև որոշ զգայուն տեղեկություններ փոխանցել ընդդիմությանը։ Ուստի, Հայկ Սարգսյանի «բերանը փակ պահելու» համար, ըստ մեր աղբյուրների, որոշում է կայացվել նրա դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։

Ընդ որում, այդ քրեական գործով անցնում է ոչ միայն Հայկ Սարգսյանը, այլև նրա հայրը՝ Զարեհ Սարգսյանը, որի հետ Փաշինյանը ժամանակին բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Սակայն Հայկ և Նաիրի Սարգսյաններին ՔՊ ընտրական ցուցակից բացառելուց հետո Զարեհ Սարգսյանը ևս նեղացած է Նիկոլ Փաշինյանից։ Վերջիններս, մեր տեղեկություններով, տիրապետում են Փաշինյանի տարբեր մախինացիաների վերաբերյալ լուրջ տեղեկությունների, որոնք անհրաժեշտ պահին կարող են հրապարակվել, և հենց այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է նրանց ճնշելու և լռեցնելու համար։

Սոնա Գալստյան