Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Իրանը նոր պատերազմի շեմին. ՀՀ իշխանությունները ձկան պես լուռ են

Տարածաշրջանում իրավիճակը եռում է, իսկ Հայաստանի իշխանությունների հեչ պետքն էլ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակը Իրանի շուրջ, թե՛ Միացյալ Նահանգներից և թե՛ Իսրայելից կտրուկ հայտարարություններ են հնչում հնարավոր հարձակումների վերաբերյալ։

Դեռևս հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե մեծ նավատորմ է ուղևորվում Պարսից ծոց անհրաժեշտության դեպքում Իրանին հարված հասցնելու համար։ Իրանից էլ նշում են, թե ուշադիր հետևում են ամերիկյան զորաշարժերին և հանուն երկրի ինքնիշխանության պահպանման որևէ բանի առջև կանգ չեն առնելու։ Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ այստեղ իրենց շահեր ունեն նաև Ռուսաստանը և Չինաստանը։

Տելեգրամյան որոշ ալիքների տեղեկություններով, վերջին օրերին տասնյակ գերծանր ռազմական ինքնաթիռներ են վայրէջք կատարում Իրանի մայրաքաղաքում, որոնք ժամանում են Չինաստանից։ Ըստ ինսայդերական տեղեկությունների, սա «շտապ օդային կամուրջ» է, Չինաստանը, արհամարհելով Վաշինգտոնի զգուշացումները, դաշնակցին է փոխանցում ծայրահեղ նշանակության բեռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և հրթիռային բաղադրիչներ՝ Իսլամական Հանրապետության պաշտպանությունն արագ ուժեղացնելու համար։

Սա նշանակում է, որ ԱՄՆ/Իսրայել-Իրան/Չինաստան առճակատումն անցնում է նոր բացահայտ փուլի, սպառնալիքների փոխարեն կարող է ընդհուպ վերածել թեժացման։ Բնական է, որ այս իրավիճակում Հայաստանի դրությունը չափազանց բարդ է լինելու, հատկապես, եթե Ադրբեջանն իր ենթակառուցվածքները հանձնի ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար, չի բացառվում, որ Բաքվին թույլ տան էսկալացիա սկսել նաև Հայաստանի դեմ։ Հայաստանի իշխանությունների գործողություններն ու արձագանքը ամենևին էլ շատ չի խոսում նրանց պատրաստված լինելու մասին։

Ընդհակառակը, գործող իշխանությունները շարունակում են զբաղվել ներքաղաքական իրավիճակով՝ ընդդիմախոսներին հետապնդելով։ Որևէ լուրջ քայլ այս ուղղությամբ չի արվում, ինչպես և մեթոդներ չեն կիրառվում Իրանին հարվածելու դեպքում բազմահազար իրանահայերին Հայաստանում ընդունելու համար։

Մարիամ Կիրակոսյան