Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին

Հունվարի 27-ը գործող իշխանությունը սահմանել է որպես քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակի օր։ Սակայն այս օրը, փոխանակ դառնալու ազգային միասնական սգի և պատասխանատվության պահ, վերածվել է խոր հակասությունների ու ցավոտ հարցերի խորհրդանշանի։ Պատերազմից երկու տարի անց հասարակությունը դեռ չի ստացել ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ էլ իրավական հստակ պատասխաններ այն մասին, թե ինչ հետևանքներ ունեցավ պատերազմը և ինչ է իրականում ներկայացնում հայտարարվող խաղաղությունը։

Հունվարի 27-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Սակայն, ինչպես լրագրողներին հայտնել է Վարանդայում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, երկրի ղեկավարներից ոչ ոք չի մոտեցել զոհված զինվորների ծնողներին և չի այցելել նրանց շիրիմներին։ Նրա խոսքով՝ ընտանիքների համար բոլոր օրերն են հիշատակի և խոնարհման օրեր, և անհասկանալի է, թե ինչու է Հայրենիքի համար ընկածների հիշատակի օրը նշվում հենց հունվարի 27-ին, այլ ոչ սեպտեմբերի 27-ին՝ այն օրը, երբ սկսվեց պատերազմը Արցախի դեմ։

Վիգեն Ազատյանը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ը մինչ օրս պետական մակարդակով չի նշվում, մինչդեռ հենց այդ օրն է խորհրդանշում ազգային ողբերգության սկիզբը։ Այս հարցադրումը միայն ծնողի ցավի արտահայտություն չէ, այլ հանրային պահանջ՝ հստակ ու ազնիվ վերաբերմունքի անցյալի և ներկայի նկատմամբ։

Պատերազմի հետևանքները երկու տարի անց շարունակում են ծանր մնալ Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանված է, հազարավոր մարդիկ ապրում են անորոշության ու սոցիալական լուրջ խնդիրների պայմաններում։ Ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ հայ գերիներ, որոնց վերադարձի հարցը տարիներ շարունակ չի ստացել լուծում։ Միաժամանակ Հայաստանի բանտերում հայտնվել են պատերազմական գործողություններին մասնակցած հայ զինծառայողներ և կամավորներ, որոնք հանրության մի լայն շրջանակի կողմից ընկալվում են որպես քաղաքական հետապնդման զոհեր։

Այս իրողությունների ֆոնին խաղաղության մասին հնչող հայտարարությունները հասարակության մեջ ընկալվում են ոչ թե որպես հույսի աղբյուր, այլ որպես խորացող հակասություն իրականության հետ։ Խաղաղությունը չի կարող չափվել միայն ստորագրված փաստաթղթերով կամ հռետորաբանությամբ, երբ պատերազմի հետևանքները շարունակում են ապրել մարդկանց կյանքում, ընտանիքներում և ազգային հիշողության մեջ։

Առավել մտահոգիչ է այն, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չի խոսում կայուն խաղաղության մասին։ Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն և ամրապնդում զինված ուժերը, մինչդեռ հայկական կողմը շարունակում է խոսել խաղաղ օրակարգի մասին՝ առանց հստակ անվտանգության երաշխիքների և ռազմավարական պատասխանների։

Այս պայմաններում հարցը հնչում է ինքնին․ ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ պատերազմի վերքերը բաց են, զոհվածների ծնողները մնում են անտեսված, գերիները չեն վերադարձել, իսկ հակառակ կողմը պատրաստվում է նոր ուժի ցուցադրման։ Առանց այս հարցերի պատասխանների՝ ցանկացած հիշատակի օր վտանգում է վերածվել ձևական արարողության, որը չի բուժում ազգային ցավը և չի կառուցում վստահելի ապագա։