Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը

Վերջին շաբաթներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ձևավորվող շարժման շուրջ ի հայտ են գալիս նոր ու ավելի խոսուն մանրամասներ։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում Վրաստանի Հայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն Միրզախանյանի կերպարը, որի գործունեության վերաբերյալ հրապարակային կոշտ բացահայտումներով հանդես է եկել Վրաստանի հայ համայնքի նախկին ղեկավար Արթուր Միրզոյանը։

Newsday.am լրատվամիջոցի եթերում Արթուր Միրզոյանը քննադատել է Միրզախանյանին՝ ներկայացնելով նրա անցյալի և ներկայիս վարքագծի միջև առկա կտրուկ հակասությունները։ Նրա ղեկավարած համայնքը առաջիններից էր, որ հրապարակային արձագանքեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Հայաստանի վարչապետի կողմից գործադրվող ճնշումներին՝ բողոքի ակցիա կազմակերպելով Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Միրզոյանի խոսքով՝ այդ քայլը ուղղված էր ոչ թե դիվանագիտական առաքելության, այլ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ։

Արթուր Միրզոյանի համար անսպասելի և անհասկանալի է եղել այն փաստը, որ Վազգեն Միրզախանյանը այսօր հանդես է գալիս Եկեղեցու դեմ ուղղված նախաձեռնությունների առաջնագծում։ Նա հիշեցրել է, որ վերջինս հեռացվել է թեմի ղեկավարի պաշտոնից խիստ նվաստացուցիչ պայմաններում՝ չկարողանալով անգամ իրականացնել իր վերջին պատարագը։ Այդ ֆոնին, ըստ Միրզոյանի, նրա ներկայիս մեղադրանքներն այլ հոգևորականների հասցեին հնչում են առավել քան ցինիկ։

Միրզախանյանի դեմ դժգոհությունները նոր չեն եղել։ Արթուր Միրզոյանի փոխանցմամբ՝ նրա ղեկավարության տարիներին թեմում բազմիցս անցկացվել են բողոքի ակցիաներ, հնչել են կարգախոսներ այն մասին, որ նա չի ներկայացնում համայնքի կամքը, իսկ սոցիալական հարթակներում նրա պատկերները նշվել են կարմիր գծերով՝ որպես մերժման նշան։ Այսօր, սակայն, նախկինում ակտիվ այդ շրջանակների լռությունը հարցեր է առաջացնում։

Առանձնահատուկ վրդովմունք է առաջացրել նաև ուրիշների վաստակի յուրացման փաստը։ Միրզախանյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե իր ամենամեծ ձեռքբերումներից է եղել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վերականգնումը, մինչդեռ, ըստ Արթուր Միրզոյանի, իրական բարերարների անունները՝ Ռուբեն Վարդանյան և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, միտումնավոր շրջանցվում են, չնայած հենց նրանց շնորհիվ է տուն-թանգարանը վերադարձվել թեմին։

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարի պնդմամբ, 2010 թվականից սկսած Վազգեն Միրզախանյանը համակարգված կերպով խոչընդոտել է հայրենասիրական երիտասարդության գործունեությանը՝ փորձելով տապալել ամենամյա ապրիլի 24-ի միջոցառումները Թուրքիայի դեսպանատան մոտ, որպեսզի նվազեցնի հանրային մասնակցությունն ու արձագանքը։

Այս ամենի պատճառները, ըստ համայնքի ներսում տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունների, կապված են եղել Միրզախանյանի կասկածելի կապերի հետ ադրբեջանական և թուրքական շրջանակների հետ։ Այդ խոսակցությունները, ինչպես նշում է Արթուր Միրզոյանը, փաստացի հաստատում են ստացել հենց նախկին արքեպիսկոպոսի հրապարակային խոսքից, երբ նա լրագրողի եթերում կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել բողոքի ակցիաներին։

Միրզոյանը նաև հիշեցնում է, որ տարիների ընթացքում Միրզախանյանի հասցեին հնչել են բազմաթիվ մեղադրանքներ եկեղեցական շինությունների վերանորոգման ընթացքում չարաշահումների և միջոցների յուրացման վերաբերյալ, որոնք երկար ժամանակ եղել են թեմի ներսում քննարկումների առարկա։

Այս բացահայտումները նոր լույս են սփռում այն անձանց վրա, որոնք այսօր փորձում են հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված նախաձեռնությունների դիրքերից։