Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որն ընտրվել էր, մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում, օրինակ էր բերել Վրաստանին, ապա նշել, թե «Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»։ Սանդուն ընդգծել է, որ «Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը»։ Թե ով էր նրա կարծիքը հարցրել, այլ թեմա է, ինչին կանդրադառնանք: Հիշեցնենք, որ Եվրոպայից անընդմեջ «մեսիջներ» են գալիս ինչ-որ բանի դեմ ինչ-որ աջակցություն հայտնելու մասին, իսկ իրականում այդ ամենը ունի մեկ նպատակ՝ պաշտպանել իրենց ձեռնտու իշխանություններին և վերջիններիս թույլ տալ ընտրություններին դիմել ցանկացած անօրինական միջոցի՝ վերընտրվելու համար: Բայց, կրկնենք, սա առանձին թեմա է, ինչին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Իսկ երեկ այս ամենի «ուղեծրում» ԵԽԽՎ-ում «փայլատակեց» Նիկոլ Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ ավելի լավ բան չէր կարողացել մտածել, քան... պարզապես իշխանական քարոզչական նարատիվներ կրկնելն ու բացահայտորեն ստելը: Օրինակ, Արարատ Միրզոյանը ինչ-որ «բո-բո»-ներով սկսեց ահաբեկել ԵԽԽՎ նիստերի դահլիճում գտնվողներին, թե «ազատության թշնամիները քնած չեն... նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ»:

Ստո՛պ: Ի՞նչ միլիոններ, ի՞նչ սխեմաներ, ի՞նչ «ազատության թշնամիներ»: Ի՞նչ «ժողովրդավարության ոչնչացում»: Սա հո ՔՊ-ի նախընտրական միտինգ չէ, Արարատ Միրզոյանն էլ հո որպես ծխագլանակով քպական չի ելույթ ունենում, այլ որպես ԱԳ նախարար:

Առանց փաստերի, առանց հիմնավորումների, «օդի մեջ» նման մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելը ի՞նչ է կոչվում՝ անպատասխանատվությո՞ւն, քաղաքական շանտա՞ժ, թե՞ ինչ...

Եվ ո՞վ է խոսում. մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունեցող իշխանության բարձրաստիճան ներկայացուցի՞չը: Ի՞նչ «ժողովրդավարություն», եթե մարդիկ խոսքի, խոսք ասելու համար բանտարկված են:

Այսինքն, Արարատ Միրզոյանը, ինչ-որ երևակայական վտանգներ ու սպառնալիքներ նկարագրելով, ընդամենը ձգտում էր արդարացնել իր ներկայացրած իշխանության կողմից զանգվածային բռնաճնշումները, հալածանքներն ու հետապնդումները քաղաքական հակառակորդների, այլախոհների և, որ ամենից ակնհայտն է՝ Ազգային եկեղեցու և հոգևորականության, նաև՝ ազգային արժեքների դեմ:

Եվ այդ ի՞նչ երևակայական ուժեր են սպառնում: Չէ, բոլորն էլ հասկանում են, իսկ առանձին ԵՄ-ական բարձրաստիճաններ «հուշում» են, թե՝ Ռուսաստանն է սպառնում: Բայց Արարատ Միրզոյանը չհամարձակվեց ուղիղ խոսքով նման բան ասել: Պարզապես անորոշ արտահայտություններ...

Ու, առհասարակ, ՔՊ-ի իշխանության ներկայացուցի՞չն է խոսում «միլիոններ ստանալու» մասին: Ախր, հենց Փաշինյանի կառավարությունը գնաց ու ԵՄ-ին խնդրեց և ստացավ մի 15 միլիոն եվրո աջակցություն՝ «արտաքին միջամտությունների», «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար: Իսկ իրականում ընտրությունների ժամանակ «ինչ ուզեն՝ անեն»-ի համար:

Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ական ելույթը, մեծ հաշվով, արտացոլում էր իր ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի վախերը, ավելի ճիշտ՝ սարսափը, որ համակում են նրանց, երբ հասկանում են, որ առաջիկա ընտրություններում կարող են զրկվել իշխանությունից:

Նրանք «խաղում» են Եվրոպայի հակառուսականության վրա, Ստրասբուրգներում, Բրյուսելներում դիրքավորվում են որպես Ռուսաստանի ու Պուտինի անձնական ու երդվյալ թշնամիներ, փող են պոկում այդ հիմքով, բայց... առաջին զանգով վազում են Մոսկվա: Իսկ եվրոպաներում հանգիստ լսում են, քանի որ իրենց ձեռնտու է դա: Այսինքն, գուցե իրենք էլ գիտեն, որ այդ ամենը սուտ է, բայց, դե, իրենց սուտն է, իրենց ցանկալի սուտն է, ուստի ցույց են տալիս, թե հավատում են... Նույնիսկ այնպիսի ակնհայտ կեղծիքին, ինչպիսին «հալածանք չկա հոգևորականների նկատմամբ» արտահայտությունն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում