Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս բռնազավթված են մնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, ըստ իս, շատ շուտով գլխիկոր կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված արժանապատիվ հայրերը իմաստությամբ խուսափում են սատանայի կամակատարի լարած թակարդներից և շատ ճիշտ են անում, նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև Մասյացոտնի թեմի հոգևորականները՝ նորանշանակ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ։
Նախօրեին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը կարգալույծ հռչակվեց։ Տեսնում ենք, որ արձագանքները տարբեր են, սակայն որոշումը անսպասելի չէր։ Հիմքերը հստակ նշված են։ Ուշագրավ է որոշման մեջ նշված այն հիմքը, համաձայն որի, նա խոչընդոտել էր թեմի բնականոն գործունեությունը։ Կարծում եմ՝ եթե անգամ այլ հիմքեր չլինեին, միայն թեմի բնականոն գործունեությունը խոչընդոտելու հիմքը բավարար կարող էր լինել որևէ թեմակալ առաջնորդի կարգալույծ հռչակելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև թեմի առաջնորդն այն անձն է, որն ամեն կերպ պարտավոր է ապահովել և ոչ թե խոչընդոտել թեմի բնականոն հոգևոր և վարչական գործունեությունը։ Եթե նման բան հանդգնի անել թեմում ծառայող որևէ ծիսակատար քահանա, ապա այս դեպքում, իհարկե, թեմի առաջնորդը նրա հետ պետք է բացատրական աշխատանքներ տանի, փորձի ուղղել նրա ընթացքը, հարկ եղած դեպքում թեթև պատիժներ նշանակել, և երբ արդեն որևէ բան չի ազդի տվյալ քահանային իր խոտոր ընթացքից հետ կանգնեցնելու համար, գուցե այդ դեպքում արդարացված լինի նաև նրան կարգալույծ հռչակելու որոշումը։
Սակայն նույն ներողամտությունը ավելորդ է ցուցաբերել թեմի առաջնորդի նկատմամբ, քանի որ նա իր հակաեկեղեցական վարքով գայթակղություն է դառնում նաև թեմում ծառայող մյուս հոգևորականների և հավատավոր ժողովրդի համար, ուստի այս դեպքում նրանց կարգալուծության հարցը, կարծում եմ, պետք է որոշվի անհապաղ։ Իսկ նման հիմքեր իրենց համար արդեն իսկ 2026 թվականի հունվարի 4-ին աղանդապետի կեցավայրում «վաստակել են» նաև մյուս բարձրաստիճան հոգևորականները, և նրանց իրենց պաշտոններում մնալու ամեն մի օրն ու ժամը իրական վտանգ է ներկայացնում ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն հոգևոր և վարչական գործունեության համար։
Հույս ունենանք, որ քաղաքական ծուղակն ընկած սրբազան հայրերի՝ օր առաջ մեղայականով դարձի չգալու դեպքում՝ հոգևոր արդարադատությունը իր տրամաբանական շարունակությունը կունենա։
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի