Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին

Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին։ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում նա գրել է, թե վերջին տարիներին հսկայական ներդրումներ և բարեփոխումներ են արվել Հայաստանի բանակում, հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, «այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել»։ Նրա խոսքով՝ սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետև ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է և քանակական։ «Բայց նաև պետք է պատասխան հնչի մի շատ կարևոր հարցի․ իսկ ինչո՞ւ այս նույնը չի արվել 2018-ից 2022 թվականներին»,– նշել է Փաշինյանը։

«Սպառազինություն և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․
1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր»,– գրել է նա՝ կրկին հիշելով պրահյան հայտարարությունները, որոնցով Արցախը հանձնվեց Ադրբեջանին։

Ընդդիմությունն ու վերլուծաբանները փաստում են, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է հենց գործող իշխանությունը։ Փաշինյանի այս ուղերձից կարելի է հստակ տպավորություն ստանալ, որ Հայաստանի գործող իշխանությունները վերջնական որոշում են կայացրել ՀԱՊԿ-ի մասով և վաղ թե ուշ լքելու են այդ կառույցը։ Առայժմ, սակայն, Փաշինյանը դեռևս չի գնում նման քայլի՝ մտավախություն ունենալով խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ընտրություններից հետո, եթե նրան հաջողվի վերարտադրվել, Հայաստանը սկսելու է ՀԱՊԿ-ից հեռացման գործընթաց, ինչը շղթայական բերելու է նաև ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից հեռացման, քանի որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին մնալ մի դաշինքում՝ լքելով մյուսը։

Բազմիցս Մոսկվայից նման հայտարարություններ հնչել են, իսկ գործող իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց և սպասում են խորհրդարանական ընտրություններին՝ խնդիրներից հնարավորինս խուսափելու նպատակով։

Աննա Մարգարյան