Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը

«Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն դատարանին միջնորդել է կանխել կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գույքը ձեռք բերելու գործընթացը։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։
Նշենք, որ այսօր «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական առաջին նիստն է։
 
«Մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, քանի որ դատարանը այս գործը պետք է քննի 2–ամսյա ժամկետում, զուգահեռ նաև կառավարությունն էլ 3– ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար, մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել վարչական վարույթը կասեցնելու հետ կապված, որ կառավարությանը թույլ չտան նման գործունեություն իրականացնել»,– մանրամասնեց Ալոյանը։
 
Փաստաբանի խոսքով` միջնորդել են նաև, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը որպես 3-րդ կողմ ներգրավվի գործում, քանի որ նա վարչական մարմին է, բայց ՀԷՑ-ի ներկայացուցիչը չէ ու ՀԷՑ-ը ներկայացնելու իրավասություն չունի։

«Դատարանը այս մասով մերժեց ու չթողեց երրորդ անձ ներգրավել, ինձ էլ չթողեց` ՀԷՑ–ը ներկայացնեմ, այլ որոշեց, որ ՀԷՑ-ին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, որը դատական նիստերին չի ներկայանում ու որևէ դիրքորոշում չի հայտնում»,- ասաց Ալոյանը։

Նրա խոսքով` ստացվում է, որ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից, ինչպես որ վարչական վարույթի ընթացքում էր զրկված պաշտպանության իրավունքից:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ իրենք ի սկզբանե հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելու մտադրություն չեն ունեցել, քանի որ գործը 2 ամսում պետք է ավարտվեր։

«Ակնհայտ էր, և մենք համոզված հիմնավորել էինք, որ որևէ խախտում չկա։ Բայց երբ կառավարության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա վիճակին և պատասխան ներկայացնի, այդ ժամանակ նոր մենք միջնորդեցինք»,- նշեց Օրբելյանը։

Նա ընդգծեց, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում։ Օրբելյանը հիշեցրեց, որ այժմ այս գործը Սահմանադրական դատարանում է, և բարձր դատարանը փետրվարի 4–ին կքննի գործը։

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը կքննարկի ՀԷՑ–ը և՛ պետականացնելու ու կոնցեսիոն կառավարման հանձնելու, և՛ այն կրկին հեղինակավոր ընկերության կողմից մասնավորեցնելու հնարավորությունները։ Դրանից հետո նա հայտարարել էր, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար օբյեկտիվ գին որոշվի, որը կրելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, պետությունն այն կսեփականաշնորհի։

Փաշինյանը կրկին նշել էր, որ իր համար ամենանախընտրելին առաջին տարբերակն է, ուստի մասնավոր ներդրողին կհրավիրեն միայն այն դեպքում, եթե ոչ ոք չհամաձայնի կոնցեսիոն կառավարում ստանձնել։