Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

«Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը

Օրեր առաջ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպել է երիտասարդների հետ՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» ծրագրի հիմնական դրույթները և շարժման տնտեսական առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ծրագրի հինգ քայլերից ամենաբարդն ու միաժամանակ ամենակարևորը երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է, ինչը պահանջում է պետական համակարգի հետևողական, համակարգային և նպատակային աշխատանք։

Կարապետյանը նշել է, որ կրթության ոլորտում անհրաժեշտ է կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որոնք ձևավորում են իրական տնտեսական արդյունք և նպաստում աշխատաշուկայի զարգացմանը։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է մարզերում զբաղվածության ապահովումը, որի համար մշակվել է արդյունաբերականացման ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակում առաջարկվում են պետական ներդրումներ արտադրության մեջ և գործարանների ստեղծում Հայաստանի բոլոր մարզերում՝ տեղում աշխատատեղեր ձևավորելու և տնտեսական ակտիվություն խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարեգործ Սամվել Կարապետյանի ներկայացրած «Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրին, որը ներառում է հինգ հիմնարար քայլ։ Դրանց թվում են երեք հարյուր հազար աշխատատեղերի ստեղծումը հատկապես մարզերում, փոքր բիզնեսի համար զրոյական հարկային բեռի սահմանումը, դեղերի գների նվազեցումը քսան տոկոսով, գյուղերում բերքի երաշխավորված մթերման համակարգի ներդրումը և պետության աջակցությամբ քսան հազար մատչելի բնակարանների կառուցման ծրագիրը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ նշված քայլերի իրականացումը ինքը երաշխավորում է՝ ընդգծելով, որ լայն հանրային աջակցություն կձևավորվի այն պահին, երբ պետությունը դադարի լինել մեկ անձի կամքի ներքո գտնվող գործիք և սկսի կառավարվել տաղանդավոր ու արժանավոր մասնագետների հավաքական թիմի կողմից։ Նրա խոսքով՝ այդ դեպքում հնարավոր կլինի վերադարձնել վստահությունը պետության նկատմամբ և ստեղծել զարգացման իրական հիմքեր։

Եզրափակելով իր ուղերձը՝ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը կարճ ժամանակում դուրս կգա նվաստացման վիճակից և կմտնի բարեկեցության փուլ։ Նա ընդգծել է, որ փոփոխությունների ժամանակը մոտենում է, և այդ ճանապարհը իրենք պատրաստվում են անցնել իրենց ձևով՝ հենվելով աշխատանքի, պատասխանատվության և ազգային ներուժի վրա։