Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners»

Մամուլի հաղորդագրություն հրատապ տարածման համար

Հայաստան. Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ «Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։ Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։
 
Խնդրո առարկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելն է։ Եկեղեցական կանոնական իրավունքով նախատեսված միջոցներին դիմելու փոխարեն՝ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին որոշումը։

Հունվարի 27-ին Եկեղեցին պաշտոնապես կարգալույծ արեց նրան՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճն աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։ Չնայած սրան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակավ «անվավեր» հայտարարեց Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը «շարունակում է մնալ եպիսկոպոս»։ Նա նաև անձնական հարձակումներ հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան որակելով որպես «ընդդիմադիր քաղաքական գործիչ»։

Առավել լուրջ մտահոգության առարկան ոչ թե հռետորաբանությունն է, այլ՝ համակարգային վտանգը. աշխարհիկ դատարանին հրավիրել են դատավորի դեր ստանձնել Կաթողիկոսի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումները քննելու համար։ Նման դատական վերահսկողությունը հիմնարար առումով անհամատեղելի է ՀՀ 2015թ. Սահմանադրության հետ։ Հոդված 17(1)-ը երաշխավորում է կրոնական ազատությունը, իսկ Հոդված 17(2)-ը հստակ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Հոդված 18(1)-ն էլ ավելի առաջ է գնում՝ ճանաչելով և պահպանելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցի, որը կենտրոնական դեր ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս դրույթներն ամրապնդվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն արգելում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և բացառում պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եկեղեցական կառույցներում լիազորությունների իրականացումը։

Հատկանշական է, որ հայաստանյան օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն չի ճանաչում լոկ խորհրդանշական մակարդակում, այլ վերահաստատում է նրա ինքնակառավարումը։ Համապատասխան օրենքի 2(2) հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետական իշխանության շրջանակներում»։ Եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը հենց այդ նվիրապետական իշխանության առանցքն է։ Թույլ տալ աշխարհիկ դատարաններին բեկանել կամ վերանայել նման որոշումները, կնշանակի սահմանադրական երաշխիքները զրկել որևէ գործնական նշանակությունից։

Այս սկզբունքը ոչ նորույթ է, ոչ էլ բացառիկ հայկական երևույթ։ Եվրոպական սահմանադրական համակարգերում աշխարհիկ դատարանները հետևողականորեն ձեռնպահ են մնում կրոնական կարգապահական և դավանաբանական ներքին հարցերի քննությունից։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության դատարանները բազմիցս վերահաստատել են, որ հոգևորականի կարգավիճակին, ձեռնադրությանը կամ կարգապահությանը վերաբերող վեճերը դուրս են քաղաքացիական դատարանների իրավասությունից՝ բացառությամբ զուտ քաղաքացիական իրավունքներին առնչվող նեղ շրջանակի գործերից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես սահմանել է, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կառավարմանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը՝ որպես կրոնական ազատության անկյունաքարային տարր։

Այս իրավական համապատկերում, հայաստանյան դատարանների կամ քաղաքական իշխանությունների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները, ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Ինչպես փաստագրված է «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերության հրապարակած «Սպիտակ թղթում» (White Paper), այս զարգացումները չեն կարող դիտարկվել առանձնացված։ Դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած գործելաոճի մի մասն են, որը նպատակ ունի խարխլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և Կաթողիկոսի հեղինակությունը՝ ի հեճուկս Հայաստանի սահմանադրական կարգի և կրոնի ու դավանանքի ազատությունը երաշխավորող միջազգային հանձնառությունների։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։

Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։ Լրատվամիջոցների հարցումները կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։