Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Ռուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան

Ռուսաստանյան իշխանությունները վերջին շրջանում բավական կոշտ հայտարարություններ են անում՝ զգուշացնելով ՀՀ իշխանություններին, որ նրանց վարած քաղաքականությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է, թե Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ բախմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, «այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», – ընդգծել է Մասլեննիկովը։

Ավելին, վերջինս վստահ է, որ ԵՄ ղեկավարությունը որոշ պահի կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական կուրսի հետ։ «Որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է», – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։

Կրեմլի քարոզիչներ Սոլովյովի ու Դուգինի, ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի ու խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ ՌԴ քաղաքականությունը Հայաստանի մասով որոշակիորեն փոխվում է, իսկ Փաշինյանի խուսանավումները սկսել են հունից հանել Մոսկվային։

Աննա Մարգարյան