Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանն ու նրա խամաճիկը դարձած իրավապահներն արդեն վաղուց հատել են ողջամտության և տրամաբանության բոլոր սահմանները։ Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2026 թ. հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելու և համակցության հատկանիշներով։

Հունվարի 15-ին Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Եպիսկոպոսը պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և, որպես հետևանք, վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ 2026 թ. հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Օրեր անց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակում տրված կատարողական թերթով արգելել էր իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, եկեղեցու կանոնադրությամբ, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով կատարել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։

Բացի այդ, ըստ դատական ակտի, չպետք է խոչընդոտվեր Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Հունվարի 27-ին հայտարարվեց, որ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, իսկ արդեն հաջորդ օրը նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փաստաբանները պնդում են, որ թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապվում Կաթողիկոսի հետ, և այստեղ դատական աշխարհիկ ատյաններն ու Աշխատանքային օրենսգիրքը որևէ կապ չունեն։

Ավելին, վստահ են, որ քրեական վարույթի նպատակն է թույլ չտալ, որ Վեհափառ հայրապետը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները դուրս գան Հայաստանից։ Այս վարկածը համեմատաբար ավելի տրամաբանական է թվում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ եպիսկոպոսների ելքը երկրից թույլ չտալու համար, առավել ևս, որ փետրվարի կեսերին Ավստրիայում կայանալու է եպիսկոպոսաց ժողովը, որտեղ կարող են քննարկել նաև մյուս տիրադավ եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը։

Իսկ դա կնշանակի, որ Փաշինյանը լուրջ պարտություն է կրել եկեղեցու դեմ իր պատերազմի ճակատամարտերից մեկում։ Եվ այժմ գործող իշխանությունները ոչ միայն փորձում են վնասել Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ նաև իրենց կողմը անցած հոգևորականներին ցույց տալ, թե կանգնած են նրանց թիկունքին։ Հակառակ պարագայում նույնիսկ տիրադավ եպիսկոպոսներն ու քահանաները ի վերջո կհասկանան, որ իրենց շահերից է բխում վերադառնալ եկեղեցու գիրկը։

Մանե Կիրակոսյան