Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Փաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին

Օրեր առաջ, վկայակոչելով մեր աղբյուրները, հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մտմտում է որոշ կուսակիցների դեմ քրեական վարույթներ հարուցելու մասին՝ նրանց պատժելու համար։ Ընդ որում, հատուկ նշել էինք, որ առաջինն այդ հերթում «Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Արդեն երեկ կառավարության նիստերից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը խոսել է իր երկու կուսակիցների մասին, որոնց արգելել են ընդգրկվել ընտրական ցուցակում։ Ընդ որում, եթե առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացված Հռիփսիմե Հունանյանի պարագայում Փաշինյանը դեռևս ինչ-որ դրական վերափոխումներ ունի և նրան իրենց թիմակից է համարում, ապա, խոսելով «Շիշ բռնողի» մասին, Փաշինյանը ակնհայտորեն ցույց է տվել, որ վերջինիս նկատմամբ չափազանց վատ է տրամադրված։

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այս հարցը մի քանի անգամ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շրջանակում։ Ես չեմ կարծում, որ նրա շահերից է բխում այս քննարկումը հրապարակային դարձնելը։ Մի քանի ամիս առաջ նրան խիստ նկատողություն էր արվել կոնկրետ պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հանդուրժելու կոռուպցիայի որևէ դրսևորում, այդ թվում՝ իր անդամների կողմից»։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը բացահայտում է, որ Հայկ Սարգսյանը ներգրավված է եղել կոռուպցիոն դրսևորումներում, և այդ փաստը բացահայտել են հենց կուսակցությունում։ Մի կողմից տարօրինակ է, որ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու մասին հայտարարող Փաշինյանը «Շիշ բռնողի» կոռուպցիոն գործարքների մասին տեղեկությունը չի փոխանցում իրավապահներին։ Մյուս կողմից էլ, հիշեցնենք, Փաշինյանը սովորաբար նման փաստերն օգտագործում է ընդամենը որպես կոմպրոմատ, իսկ այս դեպքում նաև փորձում է կանխել Հայկ Սարգսյանի քաղաքական ակտիվությունը։

Վերջինս տարբեր հայտնի անձանց և իր երկվորյակ եղբոր՝ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի հետ սոցիալական և բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ ակնհայտորեն քաղաքական նկրտումներ դրսևորելով։ Եվ քանի որ Հայկ և Նաիրի Սարգսյանները, ինչպես նաև նրանց հայրը՝ Զարեհ Սարգսյանը, բավական շատ բան գիտեն Նիկոլ Փաշինյանի մասին, փաստացի Փաշինյանը զգուշացնում է, որ իր դեմ դուրս գալու դեպքում խնդիրներ կունենան։

Մարիամ Գալստյան