Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ

Հայաստանում ձևավորվում է քաղաքական ճնշումների նոր փուլ, որը միաժամանակ ուղղված է եկեղեցու, ընդդիմության և ընտրական վերահսկողության մեխանիզմների դեմ։ Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ իշխանությունը ընտրություններին ընդառաջ հրաժարվում է մրցակցային քաղաքական պայքարից և անցնում վարչական ու իրավական ճնշումների գործիքակազմի կիրառման։

Արցախում լուրջ դժգոհություն է առաջացրել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի դիրքորոշումը, որը բացահայտորեն համընկնում է գործող իշխանության քաղաքական գծի հետ և ներառում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը։ Արցախի բնակիչների լայն շրջանակներ այս մոտեցումը ընկալում են որպես Եկեղեցու ներքին գործերին միջամտություն և հոգևոր ինքնավարության խաթարում։

Արցախի նախագահի պարտականությունները կատարողը և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և փոխանցել արցախցիների մեծամասնության դիրքորոշումը՝ թեմի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այս քայլը փաստում է, որ եկեղեցական հարցում հասարակական դժգոհությունը ստացել է ինստիտուցիոնալ արտահայտություն։

Միևնույն ժամանակ իշխանությունները ակտիվացրել են քաղաքական դաշտը վերահսկելու մեխանիզմները։ Քրեական հետապնդումներ են սկսվել ընդդիմադիր առանցքային գործիչների նկատմամբ, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի դեմ։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում քրեական գործեր կարող են հարուցվել նաև խորհրդարանական ընդդիմության մի շարք ակտիվ պատգամավորների նկատմամբ։ Այս զարգացումները դիտարկվում են որպես փորձ՝ վարչական և իրավապահ լծակներով սահմանափակելու քաղաքական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե ժողովրդին առաջարկում է հեղափոխության ճանապարհը, եթե իշխանության քաղաքականությունը չի ընդունվում։ Սակայն իրականում արձանագրվող զանգվածային քաղաքական ճնշումները հակառակ պատկերն են ձևավորում՝ ցույց տալով, որ իշխանությունը պատրաստ է հետապնդել անհամաձայններին՝ անտեսելով իրավական սահմանափակումները։

Լրացուցիչ մտահոգություն են առաջացնում մամուլի ազատության և ընտրական գործընթացների շուրջ զարգացումները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը փաստում է, որ ընտրություններին ընդառաջ ուժեղացել է իշխանական ճնշումը լրագրողների և դատական համակարգի նկատմամբ։ Միաժամանակ ընտրական օրենսդրության փոփոխությունները սահմանափակում են դիտորդական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը։
Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ նախաձեռնություն Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանի, հակասում են Սահմանադրությանը և իշխանություններին տալիս են կամայական մեկնաբանությունների լայն հնարավորություն։ Նրա խոսքով՝ օրենքում հստակ չի սահմանվում, թե ինչ գործողությունը կարող է դիտարկվել որպես դիտորդի գրանցումը մերժելու հիմք, ինչն իրավական անորոշություն է ստեղծում։

«Եթե տարիներ առաջ որևէ քննադատական կարծիք եք հայտնել, դա կարող է դառնալ գրանցումը մերժելու պատճառ։ Սա կամայականություն է», - ընդգծել է նա։

Ընդհանուր պատկերն արձանագրում է վտանգավոր միտում․ եկեղեցու նկատմամբ ճնշումները, ընդդիմության դեմ քրեական հետապնդումները և ընտրական վերահսկողության սահմանափակումը մեկ շղթայի օղակներ են։ Իշխանությունը փորձում է նախապես չեզոքացնել բոլոր այն գործոնները, որոնք կարող են խաթարել վերահսկվող ընտրական սցենարը։

Եթե այս գործընթացները չկանգնեցվեն, դրանք ոչ միայն կխորացնեն ներքաղաքական ճգնաժամը, այլև լուրջ հարված կհասցնեն Հայաստանի ժողովրդավարական համակարգին և սահմանադրական կարգին։