Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել

Հայաստանը տարիներ շարունակ իր սպառազինության ձեռքբերումն իրականացրել է նախ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, որի միջոցով և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով շատ դեպքերում էլ անվճար զենք ենք ձեռք բերել։

Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է ՊՆ նախկին նախարար,  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, թե նախկինում տարբեր պատճառաբանություններով ՀՀ-ին զենք չեն վաճառել, Սեյրան Օհանյանը հակադարձում է՝ ոչ ոք երբևէ չի հրաժարվել Հայաստանին զենք վաճառել․

«Հայաստանը, բացի ՌԴ-ից, նախկին խորհրդային երկրներից
է ձեռք բերել սպառազինություն՝ փամփուշտներ, հրաձգային զենք, Չինաստանից ձեռք ենք բերել հրետանային և համազարկային համակարգեր , եվրոպական շատ երկրներից ձեռք ենք բերել զենք, զինամթերք, ավիացիա, տեսադիտարկման սարքեր և այլն։

Սպառազինության մասին այսօր խոսում են մարդիկ, ովքեր ձեռք բերած զենքի մի մասը թողել են  հակառակորդին, զենքի մի մասը չեն կարողացել օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բանակի վերաբերյալ քայլերը վերածել են PR-ի, գործանական քայլեր են պետք անել»,-ասում է Օհանյանը։

ՊՆ նախկին նախարարը նաև շեշտում է՝ Հայաստանը չի կարող միայնակ լուծել իր անվտանգային խնդիրները․ 

«Մեր պաշտպանության առանցքը պետք է լինի հայկական բանակը և ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները։

Մենք ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախումբ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ավելի գլոբալ է խնդիրը՝ օրինակ Թուրքիայից ահագնացող վտանգի կանխումը»։