Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Արցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Մեծ քննարկման հերթական թեման «Երկու տարի առանց Արցախն» է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հաղորդման բանախոսներն են 

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,

 Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, փորձագետ Էդգար Ղազարյանը,

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քննարկման մոդերատորն է Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

Վահան Բաբայանի հարցին՝ պետությունը լուրջ քայլեր իրականացնո՞ւմ է արդյոք արցախահայերի խնդիրները լուծելու համար, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը և Արցախի հետ կապված ամեն ինչ գլխացավանք է, և Նիկոլ Փաշինյանի նպատակային քաղաքականությունն է հանգեցրել Արցախի կործանմանը։ 

«Պիտի հասկանանք՝ ինչու արցախահայության ինտեգրման համար բավարար քայլեր չէր կատարվում»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա հավելեց, որ 24 000 մարդ 115 000 բռնի տեղահանված արցախահայերից, որոնք ապաստան էին գտել Հայաստանում, արտագաղթել է։ 

«Հազարավոր մեր հայրենակիցներ ոչ միայն կենցաղային հարցերի լուծում չեն գտել, այլ նաև հույս չեն գտել։ Սա շատ տխուր վիճակագրություն է։ Նրանց 80%-ը աղքատության շեմին է»,-մասնավորապես ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, գլխավոր խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է, արցախահայության տարրալուծումն է, որպեսզի նրանք, որպես միկրոէթնիկ միավոր, չկարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Իսկ տարրալուծելը պետք չէ շփոթել ինտեգրման հետ։ 

«Դա նրա համար է, որպեսզի արցախահայերը պահանջատեր չլինեն իրենց էթնիկ իրավունքների հետապնդմանը։ Ես կարծում եմ, որ դա կապված է Բաքվից եկող թելադրանքների հետ»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա վստահ է՝ ՀՀ իշխանությունը այս հարցով առնվազն երկու խնդիր կարող էր լուծել՝ 

1. արցախահայերի ինտեգրումը Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին,

2. նրանց գույքային պահանջի ձևակերպումը»։

Նա հավելեց՝ եթե արցախահայերից նրանց վերջին սեփականությունը՝ Ներկայացուցչության շենքն են փորձում խլել, տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ նրան Արցախից ընդամենը մեկ տիրադավ էր պետք։

Վահան Բաբայանը հարց ուղղեց Սուրեն Սուրենյանցին՝ նրա կարծիքով ՀՀ հասարակության մեծ մասը արդյո՞ք հետաքրքրված է արցախցիների ապագայով, Արցախի հարցով, թե՞ իրոք այդ էջը փակված է։

Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլոր ավտորիտար լիդերների վարքագիծն է. տեսնում ենք, որ նույնիսկ կարծիք հայտնելու համար մարդիկ բանտում են հայտնվում։ Եվ բոլոր ոլորտներում հասարակական կարծիքի մեջ ավանդ ունեցող մարդկանց հետապնդում են՝ նույնիսկ ոչ թե հեղափոխություն անելու, այլ կարծիք ունենալու համար։ 

«Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական էջը օբյեկտիվորեն փակված է, և դա հենց Նիկոլ Փաշինյանն է փակել։ Պրահան դրա մասին էր։ Երբ որ հակամարտող կողմերից մեկը ասում է, որ Ադրբեջանի հետ այդ հարցով վեճ չունի, միջազգային ոչ մի կազմակերպություն այլևս այդտեղ դեր չունի»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա խոսքով՝ Արցախը հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր, բայց ոչ միակ հարթակն էր, և այժմ, երբ Արցախը չկա, այդ հարթակը տեղափոխվում է Սյունիք։ Ադրբեջանը ինքն իրեն չի կաշկանդել որևէ պարտավորությամբ, և այժմ վարում է զավթողական քաղաքականություն։ 

«Նիկոլ Փաշինյանի Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ Բոլոր տիպի հարաբերություններում մենք օբյեկտ ենք։ Մեր դաշնակից Ռուսաստանը որպես սուբյեկտ՝ ընկալում է Ադրբեջանին, որովհետև Հայաստանն ինքն է իրեն դրել այդ վիճակում»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Մանրամասն՝ տեսանյութում։