Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Քաղաքականություն

Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին

Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը վաղուց դուրս է եկել իրավական գործընթացների կամ առանձին դեպքերի շրջանակից։ Այս պահին արդեն Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական մեղադրանք է առաջադրվել, իսկ քննիչ մարմինները նրանց արգելել են լքել երկիրը։ Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովի քարտուղար քահանան։ Ստեղծված պատկերն ակնհայտորեն ցույց է տալիս, որ խոսքը մեկուսացված դեպքերի մասին չէ, այլ հետևողական, կանխամտածված գործողությունների շղթայի, որի տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ սահմանափակումների կիրառումը։ Այն, ինչ այսօր իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, այլ կերպ, քան ինստիտուցիոնալ ճնշում և իշխանության բացահայտ սահմանազանցում, դժվար է գնահատել։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ՝ վերջին օրերին Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի կամ կարգապահական խնդիրների շրջանակում։ Գործ ունենք համակարգային և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։ Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կասկածելի հիմնավորումներով, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը ուժային և դատական մեխանիզմներով ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ պարտադրելով քաղաքական կամք։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի շուրջ ձևավորված իրավիճակը վերածվել է ընդամենը պատրվակի՝ ամբողջ եկեղեցական հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական տրամաբանությունը և դառնում ուղիղ ճնշման գործիք։ Սա ուղերձ է ոչ միայն առանձին հոգևորականներին, այլ ամբողջ Եկեղեցուն՝ ենթարկվել կամ հայտնվել քրեական պատասխանատվության տակ։ Ըստ քաղաքագետի՝ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քաղաքական հետապնդման թիրախի։

Զուգահեռաբար կիրառվում են վարչական ճնշման մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Սա, ըստ Սուրենյանցի, բացահայտ քաղաքական ազդակ է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն վերածելով քաղաքական շանտաժի օբյեկտի։ Պատահական չէ նաև, որ ճնշումները սաստկանում են հենց Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին։ Իշխանությունը վախենում է ոչ թե առանձին հոգևորականներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը տեղի ունեցողը բնորոշում է որպես հոգևոր պատերազմ՝ ընդգծելով, որ Հայաստանում այսօր գործ ունենք պետական տեռորի դրսևորումների հետ Հայ Առաքելական Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ իրավական մեխանիզմները վերածվել են ճնշման գործիքի, իսկ իշխանությունը բացահայտ ցույց է տալիս իր պատրաստակամությունը ցանկացած մեթոդով ենթարկեցնել Եկեղեցին։ Հովասափյանը նշում է, որ իշխանության այս քայլերը չեն կարող կոտրել Մայր Աթոռի դիմադրողականությունը, քանի որ Եկեղեցին շարունակում է մնալ իր արժեքային և հոգևոր բարձրության վրա։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը իշխանությունների քայլերը դիտարկում է ավելի լայն քաղաքական համատեքստում՝ դրանք կապելով ազգային խորհրդանիշների արժեզրկման, պատմական հիշողության խաթարման և հասարակության հոգևոր հիմքերի թուլացման հետ։ Նրա գնահատմամբ՝ բանակում ռազմական կապելանների ինստիտուտի վերացումը, Եկեղեցու նկատմամբ ճնշումները և ազգային օրակարգի հետևողական նահանջը փոխկապակցված գործընթացներ են, որոնք չեն ծառայում Հայաստանի Հանրապետության իրական շահերին։ Աբովյանը համոզված է, որ իշխանության բարձրագոչ հայտարարությունները պետությունն ամրապնդելու մասին հակասում են իրենց իսկ գործնական քայլերին։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, չի կարող համադրվել ժողովրդավար պետության մասին հնչող հավաստիացումներին։ Երբ իշխանությունը ուժային և դատական մեխանիզմներով միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին, սահմանափակում հոգևորականների ազատ տեղաշարժը և փաստացի կաթվածահար անում Եկեղեցու հավաքական կառույցների աշխատանքը, խոսքը ոչ թե իրավական պետության, այլ իշխանական կամքի գերակայության մասին է։ Առավել մտահոգիչ է, որ այս գործընթացները տեղի են ունենում արտաքին աշխարհի, հատկապես Արևմուտքի գրեթե լիակատար լռության պայմաններում։ Այդ լռությունը փաստացի լեգիտիմացնում է Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և խորացնում հասարակական պառակտումը։ Այս իրավիճակում հարցը այլևս միայն Եկեղեցու մասին չէ․ այն վերաբերում է պետության բնույթին, սահմանադրական կարգին և այն սահմանին, որից այն կողմ իշխանությունը վերածվում է ինքնանպատակ ուժի։