Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից

Հայաստանի քաղաքական դաշտում, որտեղ տարիներ շարունակ գերակշռել են հռետորաբանությունը, փոխադարձ մեղադրանքներն ու անցյալի շուրջ անվերջ վեճերը, «Մեր ձևով» շարժման գործունեությունը առանձնանում է մեկ էական հանգամանքով՝ այն հիմնված է ոչ թե կարգախոսների, այլ իրատեսական տնտեսական ծրագրի վրա։ Շարժման նախաձեռնող Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական հայեցակարգը կառուցված է պարզ, հաշվարկված և կիրառելի լուծումների վրա, որոնք ուղղված են երկրի իրական խնդիրների հաղթահարմանը, այլ ոչ քաղաքական օրակարգի սպասարկմանը։

«Մեր ձևով» շարժման առանցքային թեզը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Սա հնչեղ թիվ չէ միայն քաղաքական տպավորություն թողնելու համար, այլ հաշվարկված նպատակ, որը բխում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և սպասարկման ոլորտների ակտիվացման հնարավորություններից։ Շարժման հեղինակների համոզմամբ՝ առանց զանգվածային զբաղվածության ապահովման անհնար է խոսել ոչ տնտեսական աճի, ոչ սոցիալական կայունության մասին։

Գյուղատնտեսությունը ծրագրում դիտարկվում է ոչ թե որպես սուբսիդիաներով պահվող ոլորտ, այլ որպես տնտեսական ինքնուրույն հենասյուն։ Առաջարկվում է անցում կատարել արտադրողականության բարձրացման, վերամշակման զարգացման և ֆերմերների համար կանխատեսելի շուկայի ձևավորման մոդելին։ Սա մի մոտեցում է, որը նպատակ ունի գյուղացուն վերադարձնել արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի տրամաբանությանը։

Բնակարանաշինության հատվածում «Մեր ձևովը» շեշտադրում է ոչ թե շուկայի ինքնահոս գործընթացները, այլ պետական-մասնավոր համագործակցության միջոցով հասանելի բնակարանային ֆոնդի ստեղծումը։ Խոսքը վերաբերում է հատկապես երիտասարդ ընտանիքներին և աշխատող քաղաքացիներին, որոնց համար սեփական բնակարանը տարիներ շարունակ դարձել է անհասանելի երազանք։

Առանձին կարևոր ուղղություն է դեղորայքի հասանելիության խնդիրը։ Շարժումը արձանագրում է, որ Հայաստանում դեղերի գները հաճախ չեն համապատասխանում քաղաքացիների եկամուտներին, և առաջարկում է համակարգային լուծումներ՝ մրցակցության խթանման, ներմուծման մեխանիզմների վերանայման և պետական վերահսկողության ուժեղացման միջոցով։

Շարժման գործունեությունը չի սահմանափակվում ծրագրային հայտարարություններով։ Վերջին ամիսներին տարբեր մարզերում բացվել են նոր գրասենյակներ, ձևավորվել են տեղական թիմեր, ինչը վկայում է ոչ թե կաբինետային քաղաքականությամբ զբաղվելու, այլ տեղում աշխատելու մտադրության մասին։ Այս ակտիվությունն էլ դարձել է պատճառ, որ գործող իշխանությունն իր բոլոր ռեսուրսներով փորձի շարժումը վարկաբեկել՝ տեղեկատվական հարձակումների, պիտակավորման և քաղաքական ճնշումների միջոցով։
 
Սակայն «Մեր ձևով» շարժման առանձնահատկությունը հենց այն է, որ այն դուրս է դասական հայաստանյան ընդդիմադիր տրամաբանությունից։ Այս քաղաքական միավորը չի ներկայացնում ոչ նախկին իշխանությունների շարունակությունը, ոչ էլ ներկա համակարգի վերարտադրությունը։ Այն փորձում է առաջարկել այլ ճանապարհ՝ հիմնված տնտեսական իրատեսության, կառավարման հաշվարկի և սոցիալական պատասխանատվության վրա։

Այսօր, երբ հասարակության զգալի հատվածը հիասթափված է թե իշխանությունից, թե ավանդական ընդդիմությունից, «Մեր ձևովը» ձևավորվում է որպես փորձ՝ քաղաքական խոսքը վերադարձնել գործի դաշտ։ Արդյոք այս փորձը կվերածվի կայուն քաղաքական ուժի, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է մի բան․ այն արդեն իսկ տարբերվում է հայաստանյան քաղաքական իրականության մեծ մասից՝ թե մոտեցմամբ, թե բովանդակությամբ։