Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

ԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը

Առաջիկայում Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ Վենսը Երևան կգա փետրվարի 9-ին։ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել էր, որ կկնքեն խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ։ Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը առաջ է մղում ամերիկյան մոդուլային ատոմակայանի իր տարբերակը։ Հունվարի 29-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ գրեթե չհայտնեց, թե ինչ է ենթադրում ԱՄՆ նախագահի հայտնած տեղեկությունը։

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը ատոմային կայան կառուցելու հարցով որոշում ունի և ընտրել է ամերիկյան տարբերակը, վարչապետն արձագանքել էր. «Մեր համագործակցությունը զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաներին։ Մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց որևէ մտահոգություն չի անտեսվելու։ Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։

Մեր տեղեկություններով՝ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու համաձայնագրի ստորագրումը առանցքային պայման է ամերիկյան կողմի համար։ Հայաստանի գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ դա նոր խնդիրներ է հարուցելու ռուսական կողմի հետ։

«Ռոսատոմից» քանիցս խոստացել են շարժական ատոմակայան կառուցել Հայաստանում՝ բավարարելով Երևանի բոլոր պահանջները, և այժմ ռուսական կողմին մերժելով ու ամերիկյան ատոմակայան կառուցելով՝ Հայաստանը հերթական մեխն է խփելու հայ-ռուսական հարաբերությունների դագաղին։

Գործող իշխանությունները Վաշինգտոնից խնդրել են հետաձգել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագրի կնքումը, սակայն Միացյալ Նահանգները պարզորոշ հասկացրել է, որ առանց այդ համաձայնագրի կնքման որևէ այլ հարց անիմաստ են համարում քննարկել, այդ թվում նաև TRIPP-ի համաձայնագիրը, և արդեն Վենսի այցից հետո Հայաստանի իշխանություններին նոր խնդիրներ են սպասվում ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ տարածաշրջանային այլ երկրների հետ։

Աննա Մարգարյան