Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

«Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն

Հայաստանում քաղաքական դաշտի ամենախնդրահարույց խնդիրներից մեկը երկար տարիներ եղել է ծրագրերի բացակայությունը։ Քաղաքացիներին առաջարկվել են դեմքեր, խոստումներ, հույզեր, սակայն ոչ հստակ հաշվարկված և իրատեսական տնտեսական ուղեգիծ։ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը փորձում է կոտրել հենց այս փակ շրջանը՝ քաղաքական քննարկման առանցքում դնելով ոչ թե անձին, այլ ծրագիրը։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հերթական հանդիպման ընթացքում ներկայացրել է բարեգործ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը՝ ընդգծելով, որ այն կառուցված է իրական հնարավորությունների, ոչ թե պոպուլիստական հայտարարությունների վրա։ Նրա խոսքով՝ առանց փոքր բիզնեսի զարգացման անհնար է տնտեսության առողջ աճը, իսկ դրա համար առաջին և հիմնարար քայլը հարկային բեռի էական թեթևացումն է։

«Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանալու։ Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար։ Մասսայական հաջողություններ ենք գրանցելու, տարեկան 2000-3000 նոր ընկերություն է բացվելու Հայաստանում»,- նշել է Նարեկ Կարապետյանը՝ շեշտելով, որ վերջին երկու տարիներին փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային ճնշումը ոչ թե նվազել, այլ կրկնապատկվել է։

Նրա համոզմամբ՝ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ընտրություն կատարել ոչ թե հերթական քաղաքական կերպարի, այլ այն տնտեսական ծրագրի հիման վրա, որը ներկայացվում է։ Այդ մոտեցումն է դարձել «Մեր ձևով» շարժման գաղափարական առանցքը։ Շուրջ 1700 քաղաքացու հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ շարժման նպատակը միայն իշխանափոխություն չէ, այլ տնտեսական նոր մոդելի ձևավորում, որի կենտրոնում մարդն է, աշխատանքը և արժանապատիվ եկամուտը։

Ծրագրի առանցքային դրույթներից մեկը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես մարզերում, որտեղ տարիներ շարունակ գործազրկությունն ու արտագաղթը դարձել են սոցիալական ողբերգության պատճառ։ Տնտեսական հայեցակարգը ներառում է գյուղատնտեսության վերակենդանացում, բնակարանաշինության խթանում, դեղորայքի գների նվազեցում և փոքր բիզնեսի լիակատար ազատում հարկերից՝ զարգացման սկզբնական փուլում։

Միևնույն ժամանակ, «Մեր ձևով» շարժման ակտիվացմանը զուգահեռ նկատելի են նաև հակազդեցությունները։ Շարժման ներկայացուցիչները չեն թաքցնում, որ գործող իշխանությունը տարբեր միջոցներով փորձում է վարկաբեկել նախաձեռնությունը՝ գիտակցելով, որ ծրագրային քաղաքականությունն աստիճանաբար գրավում է հանրային վստահությունը։ Սակայն այդ ճնշումներն, ըստ շարժման անդամների, ունեն հակառակ ազդեցություն․ շարժումը օր օրի հզորանում է, բացվում են նոր գրասենյակներ հանրապետության տարբեր բնակավայրերում, ավելանում են համախոհներն ու կամավորները։

Այս ամենի ֆոնին «Մեր ձևով»-ը առանձնանում է հայկական քաղաքական իրականության մեջ։ Այն չի նույնացվում ոչ նախկին համակարգերի հետ, ոչ էլ գործող իշխանության քաղաքականության հետ։ Շարժումը փորձում է ձևավորել երրորդ ճանապարհ՝ հիմնված տնտեսական հաշվարկի, սոցիալական արդարության և ծրագրային քաղաքականության վրա։ Եվ հենց այս հանգամանքն է, որ այն դարձնում է ոչ հերթական ընդդիմադիր նախաձեռնություն, այլ քաղաքական նոր որակի հայտ ներկայացնող ուժ։