Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից

Իրանական միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունները Ստամբուլից տեղափոխվել են Օման։ Axios պարբերականի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ։ Թուրքիայի իշխանությունները ցանկություն էին հայտնել միջնորդ դառնալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև, սակայն Իրանը պահանջել է, որ այս շաբաթ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, և որ միջուկային հարցերի շուրջ անցկացվեն ոչ թե միջնորդավորված, այլ երկկողմ բանակցություններ։

Նախկինում երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում տեղի էին ունենում միջնորդավորված ձևաչափով։ Նույնիսկ այն դեպքերում, երբ պատվիրակությունները հանդիպում էին, դեմ առ դեմ բանակցություններ չէին իրականացվում․ ընդունող երկիրը, որպես կանոն, հանդես էր գալիս միջնորդի դերում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին և նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրը կհանդիպեն Ստամբուլում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու համար։

Թեհրանում, հավանաբար, հասկացել են, որ իրենց լրացուցիչ միջնորդներ պետք չեն, առավել ևս՝ Թուրքիան, որը տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու անթաքույց ցանկություն ունի և փորձում է դա իրականացնել հենց Իրանի հաշվին։ Եվ այժմ, կարծես, Իրանը այս քայլով կանխում է Թուրքիայի այդ նկրտումները, ինչը բնական և տրամաբանական է։ Հատկապես որ հակաիրանական գործողությունները տակից ուղղորդվում և աջակցվում են հենց պաշտոնական Անկարայի կողմից, որի շահերից է բխում Իրանի թուլացումը։ Ուստի իրանական կողմը ստեղծված իրավիճակում, ըստ էության, կայացրել է ամենաողջամիտ որոշումը։

Աննա Մարգարյան