Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

«Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը

«Քաղպայմանագիր» կուսակցությունը շարունակում է ակտիվ ռեժիմով պատրաստվել խորհրդարանական ընտրություններին։ Հիշեցնենք՝ կուսակցության ընտրական ցուցակում ներգրավելու համար ստացվել էր 380 դիմում։ Առաջին փուլում ցուցակը քաստինգի ենթարկելուց հետո, ի վերջո, մոտ 300 քպականների մասնակցությունը հաստատել էին։ Այս օրերին էլ վարչությունը մանրամասն զտում է մնացած 300 հոգանոց ցուցակը՝ վերջնական 200 հոգանոց ցուցակ ներկայացնելու համար։

Ընդ որում՝ հաշվի են առնում թեկնածուի բոլոր որակները, այդ թվում՝ նաև կոնֆլիկտայնությունը, տարբեր անձանց հետ փոխհարաբերությունները, կուսակցության ներսում իրենց պահելու ձևը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ թեկնածուների, անգամ նախկին և գործող պաշտոնյաների գրանցումը վերջնականապես մերժել են՝ հաշվի առնելով, որ վերջիններս իրենց զսպելու ընդունակություն չունեն։ Մեր աղբյուրը նշեց, որ այդ թեկնածուներից մեկն էլ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանն է։

Վերջինիս՝ փոխմարզպետի պաշտոնից հեռացնելուց հետո, ինչ-որ ՊՈԱԿ-ի տնօրեն են նշանակել, և այժմ էլ մերժել ընտրական ցուցակում նրան ներգրավելու հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ Փարվանյանը խնդիրներ ունի մարզպետի հետ, անգամ մի դեպքում իրար են քաշքշել և հարվածել, որից հետո էլ Փարվանյանին հեռացրեցին փոխմարզպետի պաշտոնից։ Իսկ Ապարանից ընտրական ցուցակի անցողիկ տեղերում գրելու են վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի կնոջը։ Վերջինիս համար լոբբինգ իրականացնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ապարանցի պատգամավորի մտերիմ ընկերն էր։

Շուշան Ասատրյան