Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի հերթական «կարկառուն» քպական պատգամավոր երեկ ստիպված ընդունել է, որ աղքատության մակարդակի նվազեցման մասով «որոշակիորեն շեղվել են իրենց ծրագրից»։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատությունը, սակայն աղքատության ցուցանիշը 26 տոկոսից հազիվ իջել է մինչև 21 տոկոս: Չնայած, դա էլ է կասկածելի, թե իջել է: Ավելին, նա չափազանց մեղմ է ներկայացնում, թե «որոշակիորեն» են շեղվել: Իրականում, ոչ մի խոստում չեն կատարել:

Օրինակ՝ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե տվել ես պայմանական 20 խոստում, ասում ես՝ 2-ը կատարել եմ, դրա համար այս 18-ը չեմ կատարում, դա նշանակում է, որ ուղղակի խաբում ես և ի սկզբանե խաբել ես։ «Իսկ ի՞նչ էին խոստացել։ Իրենք սոցիալական չափելի չորս խոստում էին տվել՝ երեք կետով ձևակերպված, բայց չորսն էլ չեն կատարել։ Ասել էին, որ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 հազար դրամ, հիմա 75 հազար դրամ է։ Ասել էին, որ նվազագույն կենսաթոշակը պետք է դառնա պարենային զամբյուղի արժեքի չափ։ Հիմա նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է՝ մոտ 7 հազար դրամով պակաս պարենային զամբյուղի արժեքից։ Ասել էին, որ միջին կենսաթոշակը պետք է դառնա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար, միջին կենսաթոշակը մոտ 50 հազար է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 80 հազար, տարբերությունը 30 հազար դրամ է։

Այս խոստումները շատ ուղիղ ձևակերպված են, այդ թուղթը հանրամատչելի է, ցանկացած մեկը կարող է կառավարության հնգամյա ծրագրում դա կարդալ և տեսնել, որ խաբել են, այսինքն՝ չեն կատարել խոստումները»,-ասում է Ավետիսյանը։

Բայց նորից վերադանանք «կարկառուն» քպականին: Ասում է, դե, իրենք ընտրողներին պատասխան կտան: Իսկ ի՞նչ պատասխան պիտի տան, երբ ակնհայտ է, որ խոստացածը չեն արել: Ու քանի որ պատասխան չունեն, սկսում են «կրուտիտներ» մոգոնել, կարճ ասած՝ փչել, օդ տատանել, քամի անել:

Մյուս կարկառուն քպականն էլ, այս դեպքում՝ նախարար, հայտարարում է, թե... միտինգներ էին, դա անկայունություն էր բերում, իսկ տնտեսությունն ու ներդրումները սիրում են կայունություն: Ու քանի որ միտինգներ էին, այս իմաստության ակունքի ասածի համաձայն՝ տնտեսությունը դոփում էր տեղում, քաղաքական անկայունությունից ցնցվում էր, դրա պատճառով էլ աղքատությունը չի նվազել, չի կրճատվել: Եթե որևէ եվրոպական երկրում որևէ իշխանավոր հանրությանը նման պատճառաբանություն ներկայացնի, պատկերացնո՞ւմ եք՝ հասարակությունն ինչ օրը կգցի այդ պաշտոնյային:

Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխանության է ՔՊ-ն, ու, բնականաբար, իրենց ձախողումների համար պիտի հերթական մեղավորները գտնեն: Այս դեպքում՝ այդ «մեղավորն» ընդդիմությունն է՝ իր հանրահավաքներով: Սակայն էլի չի «կպնում»: Նախ՝ ութ տարի է արդեն, ինչ ամբողջ ՔՊ իշխանաթիմով, Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը մի ցնցումից մեկ այլ ցնցման մեջ ենք գցում, անկայունությունն անկայունության վրա են հրահրում, ու հիմա ումի՞ց եք բողոքում: Ում գրպանն են ուզում նետել իրենց հրահրած ցնցումներն ու վայրիվերումները:

Հենց այս իշխանության ղեկավարումն ու ղեկավարել չկարողանալն են անկայունություն ձևավորում, նրանց բերած փորձանքներն են անկայունություն ձևավորում, այլ ոչ թե հանրահավաքները:

Երկրորդ. քպական նախարարի նշած միտինգների շրջանում, կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ, Հայաստանում տնտեսական որոշակի վերելք է եղել, ֆինանսական չնախատեսված ներհոսք ու եկամուտներ: Էհ, ոչ թե ձեզ միլիոններով պարգևատրեիք, այլ աղքատությունը կրճատեիք: Դուք ձեզ 6 կամ 7 միլիոն դրամ Ամանորյա պարգևատրում եք դուրս գրում, թոշակառուներին ու նվազագույն վարձատրության վրա «նստած» մարդկանց կոնֆետի թղթի ճռճռոցը ցույց տալի՞ս:

Երրորդը. միտինգների վերջին ընդգրկուն ու տևական դրսևորումը եղել է 2024-ի ամռանը: Անցյալ տարի էլ՝ 1-2 անգամ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման հետ կապված:

Թե բա՝ միտինգներն են մեղավոր: Դուք սա լո՞ւրջ եք ասում: Լուրջ, լո՞ւրջ եք ասում:

Ի դեպ, ցանկացած երկրում էլ հանրահավաքներ են լինում, անգամ՝ անհնազանդություններ, հուզումներ, անկարգություններ: Ասենք, Ֆրանսիայում: Մի անգամ չտեսանք, որ մի ֆրանսիացի նախարար նման «կրուտիտներով» հանդես գար լրագրողների առաջ:

Ձախողել եք ամեն ինչ, ասեք՝ ձախողել ենք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում