Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը

Փետրվարի 3-ից 6-ը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և Երևանի Ռուսական տան աջակցությամբ Ռուսաստանի ֆուտբոլային միության և Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները կլինեն Երևանում: Այդ ժամանակահատվածում նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև սպորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ անցկացնել: Ռուսաստանյան պատվիրակության կազմում են ռուսական ֆուտբոլի լեգենդներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, ինչպես նաև ՌՖՄ և ՌՊԼ այլ ներկայացուցիչներ:

Նշենք, որ այցի առաջին օրը պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մարզական քաղաքականության վարչության պետ Ն. Շահբազյանի հետ, որտեղ կողմերը քննարկել են սպորտային ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Պատվիրակության անդամները նաև հանդիպել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ՝ քննարկել օլիմպիական շարժման շրջանակներում ռուս-հայ կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:
Այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 16:00-ին, պատվիրակությունը Երևանի Ռուսական տանը (Մարշալ Բաղրամյան պողոտա 34) կանցկացնի բաց մամուլի ասուլիս՝ ֆուտբոլի տարածման և միջազգային սպորտային երկխոսության զարգացման թեմայով:

Մասնակիցները կունենան եզակի հնարավորություն լուսանկարվելու ֆուտբոլի լեգենդների հետ և տեսնելու ԽՍՀՄ գավաթը, որը հատուկ բերվել է «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերայի համար, իդեպ «Ոսկե դուբլ» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Ֆիլմում ներկայացված է Երևանի «Արարատ» ֆուտբոլոյին թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մարզչական աշխատանքները և խորհրդային տարիների ֆուտբոլի պատմական մրցաշրջանի մասին, երբ հայկական ֆուտբոլային լեգենդ «Արարատը» 1973 թվականին հաղթեց ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունը և նվաճեց ԽՍՀՄ գավաթը:

Նշենք, որ այսօր փետրվարի 5-ին, ժամը 16:00-ին, Երևանի Ռուսական տանը (Մարշալ Բաղրամյան պողոտա 34) կայանալիք բաց մամուլի ասուլիսի մուտքն ազատ է: