Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Արևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին»

Ութ տարի զավթելով Հայաստանի իշխանության ղեկը՝ Փաշինյանն ու իր թիմը պարբերաբար խոսում են ժողովրդավարությունից, այդ ուղղությամբ իրենց կատարած քայլերից, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ փորձում են ներկայացնել որպես «ժողովրդավարության բաստիոն», որը, իբր, լուրջ հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում։ Սակայն նույնիսկ Փաշինյանին աջակցող Արևմուտքը և նրա իրավապաշտպան կառույցներն արձանագրում են, որ այդ ուղղությամբ լրջագույն խնդիրներ կան։

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը 2025 թվականի զեկույցում փաստում է, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնում է ոչ միանշանակ։ Մի կողմից իշխանությունները շարունակում են բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ուղղությամբ, մյուս կողմից պահպանվում են լուրջ մտահոգությունները մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում՝ պետության կողմից ուժեղացված վերահսկողության, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ։

Մասնավորապես, զեկույցում առանձնացվում են ոստիկանական չարաշահումների դեպքերով իրականացված անարդյունավետ հետաքննությունները, դատական անկախության բացակայությունը, նախնական կալանքի չափից ավելի կիրառումը քրեական դատավարությունների ընթացքում։ Նշվում են նաև կոնկրետ օրենքներ, որոնց արդյունքում իշխանությունն ավելի լայն հասանելիություն է ստացել քաղաքացիների անձնական տվյալներին։

Զեկույցում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 թվականի առաջին վեց ամիսներին լրատվամիջոցների նկատմամբ իրականացված ֆիզիկական և այլ բնույթի ճնշումների տասնյակ դեպքերը, սպառնալիքները, վիրավորանքները, ինչպես նաև զրպարտության մեղադրանքով ներկայացված դատական հայցերը։ Այս ամենը վկայում է, որ նույնիսկ Արևմուտքը չի հավատում Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, իսկ Հայաստանն ամենևին էլ ժողովրդավարական պետություն չի համարում։

Սոնա Գալստյան