Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Այս օրերին ես իրականացնում եմ միջազգային այց։

Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարևոր հանդիպումներ։ Այնուհետև՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում: Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես ինքս եմ ուսանել և համալսարանի կողմից ճանաչվել եմ իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից:

Դասախոսությունների թեմաներն են միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այն ամենն, ինչին ես նվիրել եմ իմ ամբողջ կյանքը։

Հենց այս մասին էի գրել իմ վերջին նամակում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Վենսին։ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։

Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու։

Պարբերաբար ձեզ կտեղեկացնեմ այս աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին»,- գրել է Թաթոյանը։

Հավելենք, որ Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում «Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով։ Իր ելույթում Արման Թաթոյանը կանդրադառնա միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում: Նա կքննարկի, թե որքանով է արդարադատությունը հասանելի այն դեպքերում, երբ գործերը առնչվում են պետությունների քաղաքական շահերին, կներկայացնի դատավճիռների կատարման մեխանիզմները և կվերլուծի յուրաքանչյուր դատարանի կոնկրետ լիազորությունները։ Քննարկման առանցքում կլինեն մարդու իրավունքների ծանր խախտումները՝ ներառյալ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Արման Թաթոյանը կներկայացնի նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Արցախ» գործերը։