Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

Փետրվարի 5-ին Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց, տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։ Հարյուրավոր հայեր հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայոց Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ձերբակալված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և այն հայորդիներին, որոնք, ըստ մասնակիցների, ազատազրկվել են բացառապես իրենց արդար ձայնը բարձրացնելու համար։
Ցույցի մասնակիցների ձեռքին պահված պաստառները հստակ արտահայտում էին բողոքի հիմնական ուղերձը․ «Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն սրբազաններին»։ Այդ կոչերը, ինչպես նշում էին ներկաները, ծնված են ոչ թե քաղաքական հաշվարկներից, այլ հավատքից, հոգևոր արժեքների պահպանման և ազգային ինքնության պաշտպանության գիտակցումից։

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները դիտարկում են որպես անօրինական և հակասահմանադրական, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում պետականության և ազգային միասնության համար։ Նրանց խոսքով՝ իրենց փողոց է դուրս բերել քրիստոնեական հավատքը, պատմական հիշողության և սրբազան ժառանգության պահպանման հաստատակամ կամքը, ոչ թե որևէ քաղաքական նպատակադրում։

«Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով անցկացված հանրահավաքը կազմակերպվել էր «Նոյի ժառանգորդներ» շարժման կողմից։ Կազմակերպիչների և մասնակիցների պնդմամբ՝ ակցիան հայ համայնքի կամքի ինքնաբուխ դրսևորում էր՝ ուղղված Հայաստանում եկեղեցու նկատմամբ շարունակվող ճնշումներին հակազդելուն։

Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները մի շարք պահանջներ ուղղեցին Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել եկեղեցու հանդեպ ճնշումները և ազատ արձակել հոգևորականներին ու նրանց կողմնակիցներին, որոնց նրանք բնութագրում են որպես խղճի բանտարկյալներ։ Նրանց համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ցանկացած հարված ուղղված է ոչ միայն հավատքի, այլև հայ ժողովրդի ինքնության և պատմական հիմքերի դեմ։

Մոսկվայում կայացած այս բողոքի ակցիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց անցել է ներքաղաքական դաշտի սահմանները և դարձել համահայկական մտահոգության առարկա՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայերին մեկ ընդհանուր պահանջի շուրջ՝ պաշտպանել Հայոց Եկեղեցին և նրա սրբությունները։