Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Քաղաքականություն

«Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում

«Մեր ձևով» շարժումը շարունակում է ակտիվ գործունեությունը՝ ներկայացնելով տնտեսական այնպիսի օրակարգ, որը, շարժման ղեկավարների համոզմամբ, հիմնված է իրական հնարավորությունների և հաշվարկված քայլերի վրա։

Շարժման առանցքում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրն է, որը նախատեսում է արմատական փոփոխություններ հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ծրագրի առանցքային ուղղություններից մեկը փոքր բիզնեսի լիակատար ազատումն է շրջանառության հարկից և վարչական բեռի էական նվազեցումը։ Նրա խոսքով՝ գործող հարկային քաղաքականությունը վերջին տարիներին լուրջ հարված է հասցրել փոքր ձեռնարկություններին, ինչի հետևանքով շատերը կանգնել են փակման եզրին կամ ընդհանրապես հրաժարվել են զարգացման գաղափարից։

«Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանալու։ Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար։ Մասսայական հաջողություններ ենք գրանցելու, տարեկան երկու հազարից երեք հազար նոր ընկերություն է բացվելու Հայաստանում»,– նշել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրում հարկային քաղաքականության փոփոխությունը դիտարկվում է ոչ թե որպես զիջում, այլ որպես երկարաժամկետ ներդրում տնտեսության առողջացման մեջ։ Շարժման համակարգողի խոսքով՝ փոքր բիզնեսը ոչ միայն այլևս չի բախվի ավելացված հարկային ճնշման, այլև կազատվի անընդհատ ստուգումներից և բյուրոկրատական խոչընդոտներից։ «Վերջին երկու տարվա ընթացքում ձեր հարկերը երկու անգամ ավելացվել են։ Լավ նորություններ՝ փոքր բիզնեսի համար. նախ այլևս չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ այլևս չեք հանդիպի հարկային տեսուչին»,– ընդգծել է նա։

Ծրագրի հիմնասյուներից առաջինը երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես մարզերում։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ սա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ռազմավարություն է, որը թույլ կտա կտրուկ նվազեցնել գործազրկությունը, մեղմել աղքատությունը, ապահովել կայուն եկամուտ հազարավոր ընտանիքների համար և կանգնեցնել արտագաղթը։

Շարժման ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս ծրագիրը երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից և ունի հստակ ֆինանսական ու կազմակերպչական հիմք։

Նարեկ Կարապետյանը նաև արձանագրում է, որ նախընտրական գործընթացին մոտենալուն զուգահեռ շարժման նկատմամբ ճնշումները և տեղեկատվական հարձակումները ուժեղանալու են։ Նրա խոսքով՝ «Մեր ձևով» շարժումը փորձում է պահպանել հավասարակշռությունը և շարունակել իր ընտրած ճանապարհը՝ գիտակցելով, որ իրական փոփոխության այլընտրանք այսօր պարզապես չկա։ «Մենք հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի, և այդ ճանապարհը պետք է մինչև վերջ անցնենք»,– նշել է նա։

Շարժման ներկայացրած հիմնական թեզերը ներառում են երեք հարյուր հազար աշխատատեղերի ստեղծումը, գյուղատնտեսության և բնակարանաշինության զարգացումը, հասանելի դեղորայքի ապահովումը և փոքր բիզնեսի լիակատար ազատումը հարկերից։ Միևնույն ժամանակ, «Մեր ձևով» շարժումը օր օրի ընդլայնում է իր կազմակերպչական ցանցը․ հանրապետության տարբեր բնակավայրերում բացվում են նոր գրասենյակներ, իսկ շարժմանը միացածների թիվը արդեն հասել է քսանյոթ հազար մարդու։

Շարժման ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս ամենի ֆոնին գործող իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են վարքաբեկել նախաձեռնությունը՝ գիտակցելով դրա աճող ազդեցությունն ու հանրային աջակցությունը։ Սակայն, ինչպես ընդգծում են շարժման ներսում, այդ փորձերը չեն կարող կանգնեցնել գործընթացը։

Վերջում շարժման գաղափարախոսները շեշտում են, որ «Մեր ձևով»-ը հայաստանյան քաղաքական դաշտում առանձնանում է իր բնույթով․ այն չի ներկայացնում ոչ նախկին իշխանություններին, ոչ էլ գործող համակարգը։ Սա քաղաքական միավոր է, որը փորձում է ձևավորել նոր որակ՝ հիմնված տնտեսական իրատեսական ծրագրի, սոցիալական պատասխանատվության և փոփոխության հստակ օրակարգի վրա։