Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում

ԱՄՆ–Իրան հարաբերությունները կրկին սրվել են․ Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանի տարածքը։ Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվում են հանդիպում անցկացնել Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի հարցերը, Միացյալ Նահանգները շարունակաբար ավելացնում է խոշոր ռազմանավերի ներկայությունը Իրանի շուրջ։ Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Թեպետ Հայաստանի իշխանությունները առերևույթ վախվորածության որևէ նշույլ չեն ցույց տալիս, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ունեն բավականին լուրջ մտավախություններ։ Նրանք հասկանում են, որ նման զարգացումները ծանր հետևանքներ կարող են ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ իրենց համար։ Անցած օրերին Իրան է մեկնել ոչ շատ բարձրաստիճան պատվիրակություն, որը տեղում քննարկումներ է անցկացրել իրանցի պաշտոնյաների հետ՝ փորձելով հասկանալ, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր կարող են ձեռնարկել։

Հայաստանի իշխանությունը հայտարարել է չեզոքության քաղաքականության մասին, սակայն Իրանում չափազանց ծանր են ընդունում Հայաստանի գործող իշխանությունների որոշ դիրքորոշումներ, ինչպես նաև նախկինում Երևանում հակաիրանական բողոքի ակցիաները թույլատրելու փաստը։ Այժմ փաշինյանական իշխանությունը կրկին կարիք ունի պաշտոնական Թեհրանին համոզելու, որ ստեղծված իրավիճակում չի գործելու Արևմուտքի շահերից ելնելով։ Այդ նպատակով, մեր տեղեկություններով, իրանցի ակտիվիստներին ամենօրյա պարբերականությամբ հրավիրում են քննչական մարմիններ և ԱԱԾ, ճնշումների ենթարկում, ինչի մասին վերջիններս հրապարակային հայտարարություններ են անում՝ փորձելով փոխանցել այդ տեղեկատվությունը նաև Թեհրանին։ Իշխանությունների նպատակն է ցույց տալ, թե Երևանը չի կանգնած բողոքի ակցիաների թիկունքում։

Սոնա Գալստյան