Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում դժգոհության նոր ալիք է բարձրանում։ Այս դեպքում դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը արվեստի և մշակույթի մի շարք գործիչների «համոզել» է առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակով՝ վերջիններիս բավական բարձր դիրքեր խոստանալով ընտրական ցուցակում, ինչն էլ հարուցել է ՔՊ հնաբնակների և խորհրդարանական խմբակցության պատգամավորների դժգոհությունները։ Վերջիններս հրաշալի հասկանում են, որ նշյալ դերասանները, երգիչները քարոզարշավում իրենց անունն օգտագործելու համար բարձր դիրքեր են պահանջելու ընտրական ցուցակում։

Առանց այն էլ ակնհայտ է, որ պատգամավորներից շատերը նոր խորհրդարանում պարզապես չեն լինի։ Փոխարենը կլինեն մարդիկ, որոնք երբևէ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշմամբ աչքի չեն ընկել, պարզապես հանուն իրենց կոնմֆորտի և լավ ապրելու համագործակցության մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի հետ և կարող են հայտնվել խորհրդարանում՝ որպես կոճակ սեղմողներ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՔՊ խմբակցությունում բավականին լուրջ քննարկում է եղել, դիմել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս նշված «սերիալային դերասաններին» իր հիմնական թիմակիցներից ավելի բարձր հորիզոնականներում չդնի։ Հարցը հասել է մինչև ՔՊ վարչության նիստ, որտեղ այն բարձրաձայնվել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Մեր տեղեկություններով, սակայն, Փաշինյանը սարսափելի զայրացել է, հորդորել «չմոռանալ», որ ինքն է որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Ճիշտ է, նաև հիշեցրել է, որ ցուցակը կազմվելու է առաջիկայում կայանալիք ՔՊ համաժողովում, բայց խմբակցությունում վստահ են, որ այդ համաժողովում ցուցակները կազմվելու են նախապես տրամադրված հուշաթերթիկներով: Համաժողովին 1000- ից ավելի պատվիրակներ են մասնակցելու, որոնց հետ հիմնականում աշխատում են ՔՊ տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, նրանց վերահսկում են վարչապետի աշխատակազմից՝ «հուշելով» այս կամ այն ընտրությունը կատարել: Ըստ մեր զրուցակցի, քպականները վստահ են, որ արդյունքում բազմաթիվ նոր դեմքեր կլինեն ընտրացուցակի բարձր հորիզոնականներում։ Ըստ այդմ, քպականները նաև դժգոհ են, որ իրենք ոչ միայն չեն հայտնվի խորհրդարանում, այլև կկորցնեն կես միլիոնից մինչև 1,5 միլիոն դրամ գումարը, որը պարտադրել են վճարել կուսակցության բյուջե։

Ի դեպ, այս պահին հայտնի է միայն մեկ դերասանի անուն, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, քպականացվող ու ՔՊ-ի ցուցակում տեղ ունենալու թեկնածու դերասանների և երգիչների թիվը մոտ երկու տասնյակի է հասնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում