Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է»,-նախօրեին Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ստանալու առթիվ ունեցած ելույթի հենց սկզբում նշեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այո, այս դեպքում նրա հետ չհամաձայնել չի կարելի. դա իսկապես անհավատալի մի եղելություն է ու կատարված փաստ: Բայց... Անհավատալի է հենց այն իմաստով, որ նման մրցանակաբաշխությանը «ձեռք ձեռքի տված» մասնակցում են նրանք, ովքեր դարձան պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի հայաթափման պատճառ: Այսինքն, ստացվում է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովը այդպիսով ընդունեց, որ նրանք «մարդկային եղբայրնե՞ր» են: Զի՛լ «եղբայրություն» է, ոչինչ չես ասի:

Բայց ասելիք շատ կա: Օրինակ՝ այն, որ սույն մրցանակային «եղբայրության» հաջորդ իսկ օրը Բաքվի դատարանը շինծու «դատավարության» արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտեց 2023-ին Արցախի բռնի հայաթափման ժամանակ ապօրինի պատանդառված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:

ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին «տեխնիկական պատճառներով». 65 տարին լրացած անձանց «ցմահ» պատժաչափ չի տրվում: Եվս 8 պատանդ դատապարտվեց 15-19 տարվա ազատազրկման:

Այսինքն՝ փետրվարի 4-ին «մարդասիրության» և «խաղաղության» մրցանակ, իսկ հաջորդ օրը, ահա, այսպիսի թշնամական ակտ: Բնականաբար, պատահական ոչինչ չկա, հակառակը՝ երևի թե ամենը հստակ պլանավորված էր: Ի՞նչ է, հայատյաց ու ցեղասպանական ոճրագործ Ալիևը չգիտե՞ր, թե իր դատարանն իր ցուցումով որ օրը ինչ վճիռ է ընդունելու:

Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանությանն ու ՔՊ-ին, ապա Ալիևի արածից հետո, ինչպես ասվում է, գնա ու փորձիր համոզել, թե այդ ամենը նորից պայմանավորված չի եղել, ինչի մասին ակնարկում են սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ: Բայց դա էլ դեռ մի կողմ:

Հիմնականը. սա՞ է ձեր «խաղաղությունն» ու «բարի կամքի» դրսևորումը:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության»:

Խաղաղությո՞ւն...

Ու մրցանակային շեյխավայել հարթակին կանգնած էին երկու ամենաուղիղ ու անմիջական պատասխանատուները 2020 թվականին, նաև հաջորդող տարիներին տեղի ունեցած պատերազմական ու մարտական գործողությունների, որոնց հետևանքով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից հազարավոր զինվորներ են զոհվել: «Եղբայրության» մրցանակ են ստանում: Օրինակ՝ Ալիևն ինչի՞ համար է ստանում այդպիսի մրցանակ. քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու և մահերի՞, էթնիկ հիմքով 150 հազար հայ մարդկանց սովի ու շրջափակման մատնելո՞ւ, հայերին իրենց բազմահազարամյա բնօրրանից զանգվածային տեղահանության և բռնագաղթի՞, հայկական եկեղեցիներն ու գերեզմաններն ավերելո՞ւ, անօգնական մնացած ծեր հայ մարդուն մորթելո՞ւ, ինչի՞ համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ երեխաների կյանքի, զրկանքների ու հայրենազրկման հաշվին է մրցանակ ստանում: Ժամանակին ականավոր քաղաքական գործիչներից մեկի կրեդոն էր՝ «խաղաղություն՝ ամեն գնով, նույնիսկ եթե այդ գինը ապագա պատերազմն է»:

Վերջապես՝ մտածում ես, թե ինչի՞ համար էր շնորհավորում Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը, կամ քպականների վերնախավն ինչո՞ւ էր գրեթե միաբերան շնորհակալություն հայտնում Ալիևին: Մտածելու բան է, չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում