Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ Զելենսկի

Միացյալ Նահանգներն առաջարկել է ավարտել պատերազմը մինչև ամառվա սկիզբ, քանի որ հետագայում նրանք կունենան այլ առաջնահերթություն՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է urointegration.com-ը։

Զելենսկու խոսքով՝ ամերիկացիները «կողմերին առաջարկում են պատերազմն ավարտել մինչեւ այս ամառվա սկիզբը, եւ, հավանաբար, կողմերին ճնշում կգործադրեն հենց նման ժամանակացույցի համաձայն»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում ներքին հարցերն էլ ավելի արդիական կդառնան ամերիկացի բանակցողների համար:

Զելենսկու կարծիքով՝ Ուկրաինայի համար ցանկալի է, որ ԱՄՆ-ը դուրս չգա բանակցություններից, և ռուսաստանցիներին նույնպես այսօր պետք է, որ ամերիկացիները մնան:

«Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք հաստատ այլ առաջնահերթություն կունենան՝ Կոնգրեսը։ Եվ մենք հասկանում ենք, որ նրանք իրենց ամբողջ ժամանակը տալու են հենց ներքին գործընթացներին՝ ընտրություններին, իրենց հասարակության տրամադրությունների փոփոխությանը։ Ընտրությունները նրանց համար հաստատ ավելի կարևոր են»,-պարզաբանել է Զելենսկին։