Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Քաղաքականություն

«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին

«Մեր գնահատմամբ՝ աշխատող մարդիկ  բնակչության ոչ միայն կեսը չեն, այլ էապես ավելի քիչ են։ Եթե դիտարկենք մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, ապա ունենք  800 հազար գրանցված աշխատող, ընդ որում՝  նույն աշխատողը կարող է  գրանցված լինել 2-3 աշխատատեղում։ Բացի այդ, ունենք պետական բյուջեից աշխատավարձ ստացող մոտ 200 հազար մարդ»,- «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։  

Նա նշել է, որ  Հայաստանում կա շուրջ  500 հազար թոշակառու, ինչպես նաև մոտ 300-500 հազար աշակերտ և ուսանող, որոնք դեռ չեն ներգրավված չեն աշխատաշուկայում։

«Այս հաշվարկը մեզ բերում է տրամաբանական եզրակացության․ Հայաստանում մոտ 1.8 միլիոն մարդ կա, ովքեր կամ աշխատում են, կամ օբյեկտիվ պատճառներով չեն կարող աշխատել։ Սակայն միաժամանակ ունենք շուրջ 1.2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, բայց աշխատանք չունեն՝ տնային տնտեսուհիները, գյուղական բնակավայրերի բնակիչները, ովքեր օրն ի բուն աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկամուտ՝ երկրի թույլ գյուղատնտեսական քաղաքականության հետևանքով։ Մեր համոզմամբ՝ երկրի ակտիվ զարգացման և սոցիալական պարտավորությունները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ գործող 800 հազար գրանցված  աշխատող քաղաքացիներին ավելանա ևս առնվազն 300 հազար նոր աշխատատեղ։ Սա պետք է դառնա պետության թիվ մեկ նպատակը՝ առաջիկա 5 տարիների ընթացքում, որպեսզի շուրջ 1.1 միլիոն աշխատող մարդ կարողանա ապահովել 500 հազար թոշակառուի թոշակը և միաժամանակ իր վրա վերցնելով հարկային բեռը՝  որոշակիորեն ապահովել կրթական և սոցիալական ծախսերը»,-ասել է Կարապետյանը։