Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Քաղաքականություն

Հայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող

«Հայաստանում օգտագործվող շինարարական ապրանքների մոտ 80 տոկոսը ներմուծվում է այլ երկրներից. այսինքն ամբողջ տնտեսական էֆեկտիվությունը երկարաժամկետ արդյունք չի թողում»,-«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները վարկ են վերցնում, գնում բնակարան, շինարարության ժամանակ մեծ մասամբ հայկական ապրանքներ չեն օգտագործում, այլ ներմուծված։

Ն. Կարապետյանը հայտարարեց, որ  առաջին հերթին պետք է ստեղծեն գործարաններ, որպեսզի հայկական շինանյութը կարողանա ապահովել բնակարանաշինության համար անհրաժեշտ շինանյութի 80-90 տոկոսը, որից հետո զարկ կտան շինարարության աճին, որպեսզի ամբողջ արդյունքը մնա Հայաստանում, նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր։

«Մեր Ձևով» շարժման համակարգողն ասաց, որ Հայաստանի  բազմաթիվ համայնքներում բացի պետական աշխատանքից, շատ քիչ այլընտրանք կա։

«Սա ցույց է տալիս, որ մեր երկիրը վերջին 35 տարվա ընթացքում որևէ տնտեսական քաղաքականություն չի որդեգրել, բացի Երևանի զարգացումից, իսկ Երևանում էլ տնտեսության զարգացումը հիմնականում ծառայությունների, շինարարության հաշվին է»,- ասաց նա։